ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1583-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման և շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2008 թվականի բնակարանային շինարարության ծրագրում:
2. Հաստատել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 բազմաբնակարան շենքի բնակարանների կառուցվածքը` ըստ սենյակների թվի` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո շենքի 120 բնակարանից`
ա. 90 բնակարան` սեփականության իրավունքով տրամադրվում են Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամներին` համաձայն N 2 հավելվածի,
բ. 30 բնակարան` հանձնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինմանը` համաձայն N 3 հավելվածի.
2) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի և արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման.
3) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվում են դադարեցված.
4) նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը չներկայացնելու պատճառով սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում չընդգրկված, նշված բնակարանաշինարարական կոոպերատիվի 30 փայատերին` Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց կտրամադրվի դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` 2010 թվականին: Ընդ որում, յուրաքանչյուր փայատերի տրամադրման ենթակա օգնության գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի 7-րդ կետի համաձայն` առանց հաշվի առնելու փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքի ու շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ցուցանիշները:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի և դրա կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունվարի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ` ԸՍՏ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԹՎԻ
Բնակարան- ների թիվը ընդամենը |
որոնցից` | ||
անավարտ շինարարության նախկին «Մասիս-3» բնակարանաշինարա- րական կոոպերատիվի անդամներին հատկացվող բնակարանների թիվը |
ՀՀ պաշտպանության | ||
Ընդամենը | 120 | 90 | 30 |
որոնցից` | |||
1-սենյականոց | 20 | 19 | 1 |
2-սենյականոց | 40 | 24 | 16 |
3-սենյականոց | 40 | 33 | 7 |
4-սենյականոց | 20 | 14 | 6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ «ՄԱՍԻՍ-3» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
NN |
Անունը, ազգանունը |
Բնակարանի համարը |
Սենյակների թիվը |
1 |
2 |
3 | 4 |
1. | Հակոբյան Ցողիկ | 68 | 1 |
2. | Մաչկալյան Վաչիկ | 2 | 3 |
3. | Հովհաննիսյան Ժենիկ | 14 | 3 |
4. | Գևորգյան Լալա | 31 | 4 |
5. | Պողոսյան Վարազդատ | 7 | 4 |
6. | Զատիկյան Ապավեն | 22 | 3 |
7. | Հովհաննիսյան Գևորգ | 55 | 4 |
8. | Նազարյան Լարիսա | 82 | 3 |
9. | Ավետիսյան Արթուր | 44 | 1 |
10. | Պողոսյան Անուշ | 92 | 2 |
11. | Կարսլյան Լիդա | 106 | 3 |
12. | Տոնոյան Արթուր | 63 | 4 |
13. | Խաչատրյան Սահականուշ | 88 | 2 |
14. | Գրիգորյան Գայանե | 32 | 1 |
15. | Մանուկյան Ռուզաննա | 71 | 4 |
16. | Ալոյան Հռիփսիկ | 62 | 3 |
17. | Վարդանյան Չինարիկ | 48 | 1 |
18. | Զուլանյան Մարիա | 60 | 1 |
19. | Ժամկոչյան Սլավիկ | 108 | 2 |
20. | Խաչատրյան Հասմիկ | 36 | 1 |
21. | Ալեքսանյան Էմմա | 109 | 2 |
22. | Խաչատրյան Սիրվարդ | 90 | 3 |
23. | Հունանյան Քնարիկ | 1 | 2 |
24. | Ասատրյան Սեդա | 111 | 3 |
25. | Սիմոնյան Ալիսա | 54 | 3 |
26. | Կարախանյան Լյովա | 99 | 3 |
27. | Միլիտոնյան Անահիտ | 5 | 2 |
28. | Առաքելյան Նորա | 70 | 3 |
29. | Հակոբյան Հակոբ | 107 | 3 |
30. | Պողոսյան Սիրվարդ | 4 | 1 |
31. | Բաղյան Ռիմա | 56 | 1 |
32. | Մարգարյան Սամվել | 47 | 4 |
33. | Մադոյան Սվետլաննա | 94 | 3 |
34. | Զախարյան Անժելա | 64 | 1 |
35. | Գալստյան Ռայա | 83 | 3 |
36. | Մկրտչյան Ալեքսանդր | 101 | 2 |
37. | Մելքոնյան Գայանե | 24 | 1 |
38. | Ստեփանյան Նազիկ | 52 | 1 |
39. | Եղոյան Ժենիկ | 20 | 1 |
40. | Հարությունյան Զվարթ | 87 | 3 |
41. | Բունիաթյան Մարգարիտ | 38 | 3 |
42. | Մեսրոպյան Ժանետա | 105 | 2 |
43. | Թորոսյան Թելման | 66 | 3 |
44. | Մարտիրոսյան Արայիկ | 9 | 2 |
45. | Մանուկյան Ալբերտ | 115 | 3 |
46. | Խաչատրյան Լարիսա | 118 | 3 |
47. | Ներսիսյան Սաթենիկ | 119 | 3 |
48. | Հարությունյան Հարություն | 6 | 3 |
49. | Մուշեղյան Ռուբեն | 117 | 2 |
50. | Ռեչելյան Գագիկ | 23 | 4 |
51. | Աղաջանյան Լուսիկ | 95 | 3 |
52. | Հարությունյան Լիլիյա | 97 | 2 |
53. | Մինասյան Վարդուհի | 46 | 3 |
54. | Օհանյան Հասմիկ | 74 | 3 |
55. | Մելքոնյան Սամվել | 120 | 2 |
56. | Պապոյան Արաքել | 67 | 4 |
57. | Ոսկանյան Արաքսիա | 30 | 3 |
58. | Խաչատրյան Վարդան | 96 | 2 |
59. | Մարտիրոսյան Սուսաննա | 40 | 1 |
60. | Մովսեսովա Ջուլիետա | 100 | 2 |
61. | Բաբայան Գագիկ | 98 | 3 |
62. | Թիրաբյան Օլյա | 84 | 2 |
63. | Գրիգորյան Միհրան | 93 | 2 |
64. | Մկրտչյան Ասյա | 72 | 1 |
65. | Հովհաննիսյան Հարություն | 75 | 4 |
66. | Պետրոսյան Վահրամ | 102 | 3 |
67. | Ազատյան Էմմա | 112 | 2 |
68. | Բաբումյան Արփիկ | 13 | 2 |
69. | Եսայան Մարիամ | 76 | 1 |
70. | Համբարձումյան Վալերիկ | 15 | 4 |
71. | Քոչարյան Լիդա | 103 | 3 |
72. | Գրիգորյան Ստեփան | 91 | 3 |
73. | Ասատրյան Գագիկ | 85 | 2 |
74. | Պետրոսյան Արմենուհի | 86 | 3 |
75. | Հակոբյան Ասյա | 110 | 3 |
76. | Բադալյան Անահիտ | 28 | 1 |
77. | Ազիզյան Մարի | 89 | 2 |
78. | Ավետիսյան Աշոտ | 78 | 3 |
79. | Ղարիբյան Ալիսա | 80 | 1 |
80. | Բաղդասարյան Աստղիկ | 16 | 1 |
81. | Պետրոսյան Վիկտորիա | 3 | 4 |
82. | Թորոսյան Գուրգեն | 113 | 2 |
83. | Գյուրջյան Ամալյա | 114 | 3 |
84. | Թորոսյան Յուրիկ | 59 | 4 |
85. | Առաքելյան Սամվել | 104 | 2 |
86. | Չալաբյան Սվետլանա | 39 | 4 |
87. | Միկեյան Հասմիկ | 116 | 2 |
88. | Ոսկանով Գեորգի | 79 | 4 |
89. | Հակոբյան Ալբերտ | 81 | 2 |
90. | Սարգսյան Վարսիկ | 12 | 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակարանի համարը | Սենյակների թիվը |
1. | 8 | 1 |
2. | 10 | 3 |
3. | 11 | 4 |
4. | 17 | 2 |
5. | 18 | 3 |
6. | 19 | 4 |
7. | 21 | 2 |
8. | 25 | 2 |
9. | 26 | 3 |
10. | 27 | 4 |
11. | 29 | 2 |
12. | 33 | 2 |
13. | 34 | 3 |
14. | 35 | 4 |
15. | 37 | 2 |
16. | 41 | 2 |
17. | 42 | 3 |
18. | 43 | 4 |
19. | 45 | 2 |
20. | 49 | 2 |
21. | 50 | 3 |
22. | 51 | 4 |
23. | 53 | 2 |
24. | 57 | 2 |
25. | 58 | 3 |
26. | 61 | 2 |
27. | 65 | 2 |
28. | 69 | 2 |
29. | 73 | 2 |
30. | 77 | 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2008, N 170-Ն | 20.03.2008, N 1583-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|