Գլխավոր տեղեկություն
Համար
N 1583-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2008-20.03.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.86
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1583-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման և շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2008 թվականի բնակարանային շինարարության ծրագրում:

2. Հաստատել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 բազմաբնակարան շենքի բնակարանների կառուցվածքը` ըստ սենյակների թվի` համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո շենքի 120 բնակարանից`

ա. 90 բնակարան` սեփականության իրավունքով տրամադրվում են Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամներին` համաձայն N 2 հավելվածի,

բ. 30 բնակարան` հանձնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինմանը` համաձայն N 3 հավելվածի.

2) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի և արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման.

3) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվում են դադարեցված.

4) նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը չներկայացնելու պատճառով սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում չընդգրկված, նշված բնակարանաշինարարական կոոպերատիվի 30 փայատերին` Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց կտրամադրվի դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` 2010 թվականին: Ընդ որում, յուրաքանչյուր փայատերի տրամադրման ենթակա օգնության գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի 7-րդ կետի համաձայն` առանց հաշվի առնելու փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքի ու շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ցուցանիշները:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի և դրա կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ` ԸՍՏ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԹՎԻ

 

  Բնակարան-
ների թիվը
ընդամենը
որոնցից`
անավարտ շինարարության
նախկին «Մասիս-3»
բնակարանաշինարա-
րական կոոպերատիվի
անդամներին հատկացվող
բնակարանների թիվը

ՀՀ պաշտպանության
նախարարության
տնօրինմանը հանձնվող
բնակարանների թիվը

Ընդամենը 120 90 30
որոնցից`      
1-սենյականոց 20 19 1
2-սենյականոց 40 24 16
3-սենյականոց 40 33 7
4-սենյականոց 20 14 6

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ «ՄԱՍԻՍ-3» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Բնակարանի համարը

Սենյակների թիվը

1

2

3 4
1. Հակոբյան Ցողիկ 68 1
2. Մաչկալյան Վաչիկ 2 3
3. Հովհաննիսյան Ժենիկ 14 3
4. Գևորգյան Լալա 31 4
5. Պողոսյան Վարազդատ 7 4
6. Զատիկյան Ապավեն 22 3
7. Հովհաննիսյան Գևորգ 55 4
8. Նազարյան Լարիսա 82 3
9. Ավետիսյան Արթուր 44 1
10. Պողոսյան Անուշ 92 2
11. Կարսլյան Լիդա 106 3
12. Տոնոյան Արթուր 63 4
13. Խաչատրյան Սահականուշ 88 2
14. Գրիգորյան Գայանե 32 1
15. Մանուկյան Ռուզաննա 71 4
16. Ալոյան Հռիփսիկ 62 3
17. Վարդանյան Չինարիկ 48 1
18. Զուլանյան Մարիա 60 1
19. Ժամկոչյան Սլավիկ 108 2
20. Խաչատրյան Հասմիկ 36 1
21. Ալեքսանյան Էմմա 109 2
22. Խաչատրյան Սիրվարդ 90 3
23. Հունանյան Քնարիկ 1 2
24. Ասատրյան Սեդա 111 3
25. Սիմոնյան Ալիսա 54 3
26. Կարախանյան Լյովա 99 3
27. Միլիտոնյան Անահիտ 5 2
28. Առաքելյան Նորա 70 3
29. Հակոբյան Հակոբ 107 3
30. Պողոսյան Սիրվարդ 4 1
31. Բաղյան Ռիմա 56 1
32. Մարգարյան Սամվել 47 4
33. Մադոյան Սվետլաննա 94 3
34. Զախարյան Անժելա 64 1
35. Գալստյան Ռայա 83 3
36. Մկրտչյան Ալեքսանդր 101 2
37. Մելքոնյան Գայանե 24 1
38. Ստեփանյան Նազիկ 52 1
39. Եղոյան Ժենիկ 20 1
40. Հարությունյան Զվարթ 87 3
41. Բունիաթյան Մարգարիտ 38 3
42. Մեսրոպյան Ժանետա 105 2
43. Թորոսյան Թելման 66 3
44. Մարտիրոսյան Արայիկ 9 2
45. Մանուկյան Ալբերտ 115 3
46. Խաչատրյան Լարիսա 118 3
47. Ներսիսյան Սաթենիկ 119 3
48. Հարությունյան Հարություն 6 3
49. Մուշեղյան Ռուբեն 117 2
50. Ռեչելյան Գագիկ 23 4
51. Աղաջանյան Լուսիկ 95 3
52. Հարությունյան Լիլիյա 97 2
53. Մինասյան Վարդուհի 46 3
54. Օհանյան Հասմիկ 74 3
55. Մելքոնյան Սամվել 120 2
56. Պապոյան Արաքել 67 4
57. Ոսկանյան Արաքսիա 30 3
58. Խաչատրյան Վարդան 96 2
59. Մարտիրոսյան Սուսաննա 40 1
60. Մովսեսովա Ջուլիետա 100 2
61. Բաբայան Գագիկ 98 3
62. Թիրաբյան Օլյա 84 2
63. Գրիգորյան Միհրան 93 2
64. Մկրտչյան Ասյա 72 1
65. Հովհաննիսյան Հարություն 75 4
66. Պետրոսյան Վահրամ 102 3
67. Ազատյան Էմմա 112 2
68. Բաբումյան Արփիկ 13 2
69. Եսայան Մարիամ 76 1
70. Համբարձումյան Վալերիկ 15 4
71. Քոչարյան Լիդա 103 3
72. Գրիգորյան Ստեփան 91 3
73. Ասատրյան Գագիկ 85 2
74. Պետրոսյան Արմենուհի 86 3
75. Հակոբյան Ասյա 110 3
76. Բադալյան Անահիտ 28 1
77. Ազիզյան Մարի 89 2
78. Ավետիսյան Աշոտ 78 3
79. Ղարիբյան Ալիսա 80 1
80. Բաղդասարյան Աստղիկ 16 1
81. Պետրոսյան Վիկտորիա 3 4
82. Թորոսյան Գուրգեն 113 2
83. Գյուրջյան Ամալյա 114 3
84. Թորոսյան Յուրիկ 59 4
85. Առաքելյան Սամվել 104 2
86. Չալաբյան Սվետլանա 39 4
87. Միկեյան Հասմիկ 116 2
88. Ոսկանով Գեորգի 79 4
89. Հակոբյան Ալբերտ 81 2
90. Սարգսյան Վարսիկ 12 1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

NN
ը/կ
Բնակարանի համարը Սենյակների թիվը
1. 8 1
2. 10 3
3. 11 4
4. 17 2
5. 18 3
6. 19 4
7. 21 2
8. 25 2
9. 26 3
10. 27 4
11. 29 2
12. 33 2
13. 34 3
14. 35 4
15. 37 2
16. 41 2
17. 42 3
18. 43 4
19. 45 2
20. 49 2
21. 50 3
22. 51 4
23. 53 2
24. 57 2
25. 58 3
26. 61 2
27. 65 2
28. 69 2
29. 73 2
30. 77 2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան