Գլխավոր տեղեկություն
Համար
N 277-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.03/24.1 Հոդ.625
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2003 թվականի N 277-Ն

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2003 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին՝

ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը՝ 2003 թվականի հուլիսի 1-ից, 2 հերթափոխով, 20-ական օրով.

բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.

գ) մինչև 2003 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկական առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:

3. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականին գործող մանկական առողջարարական ճամբարների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

բ) 2003 թվականին մանկական առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը՝ համաձայն N 3 հավելվածի.

գ) մանկական առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները՝ համաձայն N 4 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2003 թվականի հունիսի 20-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչություն:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2003 թվականին 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

բ) ապահովել մանկական առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով.

գ) թույլատրել մանկական առողջարարական ճամբարների կարիքների համար գնումները կատարել մեկ աղբյուրից գնման ձևով:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2003 թվականի հուլիսի 1-ից սկսելու և մանկական առողջարարական ճամբարները, համաձայն ներկայացված հայտերի, բժշկական կադրերով ապահովելու համար:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունիսի 17-ի N 277-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Վ. Խաչիկյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Ա. Եսայան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ

   

Վ. Բարսեղյան

- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

   

Ա. Թոփուզյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Երիցյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ս. Տեր-Սիմոնյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

   

Վ. Դավիդյանց

- ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

   

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության պետ

   

Կ. Շահգալդյան

- ՀՀ Կոտայքի մարզպետ

   

Ս. Հայրապետյան

- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական

   

Ա. Կարապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունիսի 17-ի N 277-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈՐԾՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ

 

«Հասմիկ»

«Լուսաբաց»

«Արագած»

«Հեքիաթների կիրճ»

«Տանձաղբյուր»

«Նարինե»

 

(հավելվածը փոփ. 26.06.03 N 286-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունիսի 17-ի N 277-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՑՈՂ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՄԵԿ ՕՐՎԱ ԾԱԽՍԵՐԻ

 

 

Գումարը (դրամ)

Սնունդ (մանկավարժների հետ միասին)՝ ԱԱՀ-ով՝

1382

 

 

Տնտեսական ծախսեր՝ ԱԱՀ-ով՝

60

 

 

Աշխատավարձ՝

62

 

 

Պարտադիր սոցիալական վճարներ՝

47

 

 


Ընդամենը

1551

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունիսի 17-ի N 277-Ն որոշման

 

Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ

 


Հաստիքների
անվանումները

80-120

121-160

161-200

201-240

241-280

281-320

321-360


1

2

3

4

5

6

7

8


Պետ

1

1

1

1

1

1

1


Վարչատնտեսական աշխատողներ
 

Տնտեսվար

1

1

1

1

1

1

1

Պահեստապետ

-

1

1

1

1

1

1

Առաքիչ

-

1

1

1

1

1

1

Հաշվապահ

1

1

1

1

1

1

1

Տնտեսուհի

1

1

1

1

1

1

1

Ավագ խոհարար

1

1

1

1

1

1

1

Խոհարար

-

2

3

4

5

6

7

Խոհանոցի բանվոր

1

2

3

4

5

6

7

Աման լվացող

1

2

3

4

5

6

7


ընդամենը

7

13

16

19

22

25

28


Դաստիարակչական անձնակազմ
 

Ավագ մանկավարժ

-

1

1

1

1

1

1

Դաստիարակ

5

7

8

11

12

13

14

Ջոկատավար

4

5

6

8

9

10

11

Ֆիզղեկ

1

1

1

1

1

1

1

Նվագակցող

1

1

1

1

1

1

1


ընդամենը

11

15

17

22

24

26

28


Բուժական անձնակազմ
 

Բժիշկ

1

1

1

1

1

1

1

Բուժքույր

-

-

1

1

1

1

1


ընդամենը

1

1

2

2

2

2

2


Սպասարկող անձնակազմ
 

Հավաքարար

2

2,5

3

3,5

4

4,5

5

Վարորդ

1

1

1

1

1

1

1

Պահակ

3

3

4

4

4

4

4

Լվացարար

1

2

2

2,5

3

3,5

4

Էլեկտրիկ

1

1

1

1

1

1

1

Փականագործ

-

-

1

1

1

1

1

Օժանդակ բանվոր

-

-

-

1

1

1

1


ընդամենը

8

9,5

12

14

15

16

17

 

1.

Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում է հիմնադիրը:

2.

Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է փոխարինող մանկավարժի մեկ լրացուցիչ հաստիք:

3.

Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է լողի մարզչի մեկ հաստիք:

4.

Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.2003, N 286-Ն 02.08.2003, N 277-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան