Գլխավոր տեղեկություն
Համար
N 1103-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.23/45.1 Հոդ.967
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 1103-Ն

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 5-րդ կետի պահանջները և համապատասխան համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համաձայն NN 1 և 2 հավելվածների, անհատույց տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր հանձնաժողովին` առնվազն մեկ աշխատասենյակ` մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ևս 2 ժամանակավոր աշխատասենյակ, մարզերում` առնվազն 3 աշխատասենյակ` մշտական հիմունքներով):

1.1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված Արագածոտնի մարզի N 15 ընտրատարածքին Թալին քաղաքի Գորկու 13 հասցեում գտնվող տարածքը տրամադրվում է ժամանակավոր հիմունքներով` 2008 թվականի հունվարի 1-ից` 3 ամիս ժամկետով:

(1.1-ին կետը լրաց. 27.12.07 N 1561-Ն)

2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 4
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 1103-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մարզի (համայնքի)
անվանումը
Ընտրա-
տարածքի
համարը
Հասցեն
ԵՐԵՎԱՆ    
Ավան 1 Իսահակյան թաղամաս, թաղապետարանի
մասնաշենք
Նոր Նորք 2 Նանսենի 1
Քանաքեռ -Զեյթուն 3 Դավիթ Անհաղթի 11
Արաբկիր 4 Նաիրի Զարյան 27
Աջափնյակ 6 Մարգարյան 35, նախկին N 229 մսուր-մանկապարտեզի
մասնաշենք
Մալաթիա-Սեբաստիա 7 Հ/Ա 1-ին թաղ., Սվաճյան 288 մ/մ
8 Րաֆֆու 33
Կենտրոն 9 Պուշկինի 60
Կենտրոն, Նորք-Մարաշ 10 Կողբացու 2ա
Շենգավիթ, Էրեբունի 11 Բագրատունյաց 23
Շենգավիթ, Էրեբունի 12 Նորագավիթ, 1-ին փող., N 5 մշակույթի տուն
Էրեբունի, Նուբարաշեն 13 Սասունցի Դավթի 87
(տողն ուժը կորցրել է 27.12.07 N 1561-Ն)

Արարատ

16 ք. Մասիս, քաղաքապետարանի վարչ. շենք
17 ք. Արտաշատ, Ազնավուրի անվ. մշակույթի տուն
18 ք. Արարատ, քաղաքապետարանի վարչ. շենք
Արմավիր 19 ք. Էջմիածին, Մաշտոցի 75 ա
20 ք. Մեծամոր, քաղաքապետարանի վարչ. շենք
Գեղարքունիք 23 ք. Սևան, քաղաքապետարանի վարչ. շենք
24 ք. Մարտունի, քաղաքապետարանի վարչ. շենք
Կոտայք 25 ք. Հրազդան, քաղաքապետարանի վարչ. շենք
26 ք. Եղվարդ, քաղաքապետարանի վարչ. շենք
27 ք. Նոր Հաճն, քաղաքապետարանի վարչ. շենք
28 ք. Աբովյան, քաղաքապետարանի վարչ. շենք
Շիրակ 36 ք. Արթիկ, համայնքային ենթ. վարչ. շենք
Սյունիք 37 ք. Գորիս, Գ. Աշոտի 28
38 ք. Կապան, Մանկ. ստեղծ. կենտրոնի շենք
Տավուշ 40 ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

(հավելվածը լրաց. 09.11.06 N 1591-Ն, փոփ. 27.12.07 N 1561-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 1103-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մարզի
(համայնքի)
անվանումը
Ընտրա-
տարածքի
համարը
Հասցեն
ԵՐԵՎԱՆ    
Դավթաշեն 5 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 196 դպրոց
(տողն ուժը կորցրել է 09.11.06 N 1591-Ն)
Արագածոտն 14 ք. Աշտարակ, Պռոշյան 27
15 ք. Թալին, Գորկու 13 (բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց)
Արմավիր 21 ք. Արմավիր, Հանրապետության 30
Գեղարքունիք 22 մարզպետարանի վարչ. շենք
Լոռի 29 մարզպետարանի վարչ. շենք
30 մարզպետարանի վարչ. շենք
31 Վանաձոր, Ուսանողական 7
32 ք. Տաշիր, Սայաթ-Նովա 5
Շիրակ 33 ք. Գյումրի, թիվ 30 դպրոց
34 ք. Գյումրի, թիվ 37 դպրոց
35 ք. Գյումրի, թիվ 10 դպրոց
Վայոց ձոր 39 ք. Եղեգնաձոր, Արսենյան 11 (ՀՀ կրթ. գիտ. նախ. ԿԱԻ)
Տավուշ 41 մարզպետարանի վարչական շենք

(հավելվածը փոփ. 09.11.06 N 1591-Ն, խմբ. 27.12.07 N 1561-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2007, N 1561-Ն 17.01.2008, N 1103-Ն
09.11.2006, N 1591-Ն 09.12.2006, N 1103-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան