Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում փոխգործակցության մասին
Համաձայնագրի մասնակիցները, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,
ճանաչելով կյանքի համար բարենպաստ շրջակա միջավայրի և էկոլոգիական անվտանգության յուրաքանչյուր մարդու իրավունքը,
գիտակցելով բնակության համար բարենպաստ պայմանների և իրենց ժողովուրդների ու այլ պետությունների ժողովուրդների, ինչպես նաև ապագա սերունդների հանդեպ բարեկեցության ապահովման համար պատասխանատվությունը,
հիմնվելով յուրաքանչյուր պետության կողմից հողի, նրա ընդերքի, ռեսուրսների, ջրային, բուսական և կենդանական աշխարհի և այլ բնական ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու իրավունքի վրա,
ելնելով շրջակա բնական միջավայրի ամբողջականության և անբաժանելիության, դրա պահպանման ու կայուն զարգացման գործում բոլոր պետությունների շահերի միասնության հասկացությունից,
նշելով, որ պետությունների միջև սահմանները չեն համընկնում բնական էկոլոգիական և ավազանային սահմանների հետ ու գիտակցելով, որ մեկ պետության տարածքում տնտեսական և այլ կարգի գործունեությունը չպետք է վնասի այլ պետությունների բնական միջավայրին, բնակչության կենսամակարդակին և տնտեսական գործունեությանը,
ղեկավարվելով էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համաձայնեցված իրավական ակտերի, ինչպես նաև էկոլոգիական անվտանգությունը և յուրաքանչյուր մարդու բարեկեցությունը ապահովող համաձայնեցված չափանիշների և էկոլոգիական նորմերի ընդունման անհրաժեշտությամբ,
գիտակցելով համակարգված հիմնարար և կիրառական էկոլոգիական հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը,
ձգտելով բնօգտագործման բնագավառում և էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ժամանակ համաձայնեցված գործողությունների,
հատուկ կարևորություն տալով էկոլոգիական հիմնախնդիրների լուծման դեպքում հասարակական գիտակցության դերին,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Բարձր պայմանավորվող կողմերը էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում (հողերի պահպանության և օգտագործման, ընդերքի, անտառների, օդի, բնական և կենդանական աշխարհի, մայրցամաքային շելֆի բնական ռեսուրսների, տնտեսական գոտու և ազգային իրավասության գործողության սահմաններից դուրս գտնվող բաց ծովի) մշակում և անց են կացնում համաձայնեցված քաղաքականություն` հաշվի առնելով նախկինում ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերը (Ցանկը կցվում է):
Հ ո դ վ ա ծ 2
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքում.
մշակել և ընդունել օրենսդրական ակտեր, էկոլոգիական նորմեր և չափանիշներ բնօգտագործման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում,
բնական ռեսուրսների օգտագործման քանակական ու որակական ցուցանիշներով հաշվառում կատարել և անցկացնել էկոլոգիական մոնիտորինգ,
արդյունավետ պետական հսկողություն իրականացնել շրջակա բնական միջավայրի և դրա ռեսուրսների վիճակի և փոփոխության նկատմամբ,
միջոցներ ձեռնարկել կենդանի ռեսուրսների վերարտադրման, կենսաբանական բազմազանության պահպանման և վերականգնման ուղղությամբ,
զարգացնել արգելանոցների, արգելավայրերի, ազգային արգելագոտիների և այլ հատուկ պահպանվող տարածքների ու բնական համալիրների ցանցերը, սահմանափակել դրանց սահմանակից գոտիներում տնտեսական և այլ գործունեությունը,
համակողմանիորեն գնահատել իրենց տարածքում իրականացվող տնտեսական և այլ գործունեության էկոլոգիական հետևանքները,
ստեղծել և պահպանել էկոլոգիական աղետների, վթարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ հատուկ ուժեր և միջոցներ,
անցկացնել արտադրական ուժերի, ներդրումային և այլ նախագծերի ծրագրերի էկոլոգիական փորձաքննություն ու զարգացման փորձաքննություն,
միջոցներ ձեռնարկել էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման, էկոլոգիայի հարցերում հրապարակայնության ապահովման ուղղությամբ,
սահմանել տնտեսական և այլ գործունեության մեջ բնական ռեսուրսների ներգրավման գիտականորեն հիմնավորված նորմեր, ինչպես նաև դրանց անվերադարձ առգրավման լիմիտները` հաշվի առնելով համընդհանուր էկոլոգիական անվտանգության և բարօրության ապահովումը,
վարել պետական Կարմիր գրքերը, նյութեր ներկայացնել միջպետական Կարմիր գրքի վարման համար,
պահպանել նախկինում ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 3
Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարումը ապահովելու նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը անհրաժեշտ համարեցին.
ներդաշնակեցնել իրենց կողմից ընդունած բնապահպանության ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերը, էկոլոգիական նորմերը և չափանիշները,
համատեղ մշակել և իրականացնել բնօգտագործման և շրջակա բնական միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության միջպետական ծրագրեր ու նախագծեր, ներառյալ քիմիական և միջուկային զենքի, առավել թունավոր և ռադիոակտիվ թափոնների անվտանգ ոչնչացման և չեզոքացման ծրագրերը,
կիրառել ընհանուր մոտեցումներ, չափանիշներ (ցուցանիշներ), շրջակա բնական միջավայրի վիճակի և դրա նկատմամբ մարդկային ներգործության որակի և հսկողության գնահատման մեթոդներ ու ընթացակարգեր,
օգտագործել շրջակա բնական միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության գնահատման դեպքում համաձայնեցված մեթոդներ,
միասնականացնել շրջակա բնական միջավայրի վրա մարդկային ներգործության նորմավորման մեթոդները,
կիրառել համաձայնեցված մեթոդներ կենդանի օրգանիզմների համակեցության մեջ գենետիկ փոփոխությունների և հազվագյուտ ու անհետացող տեսակների պաշտպանության, ինչպես նաև նրանց բնակության վայրերի նկատմամբ հսկողության համաձայնեցված մեթոդներ,
ստեղծել և պահպանել միջպետական էկոլոգիական տեղեկատվական համակարգ և տեղեկություն տրամադրել այլ Բարձր պայմանավորվող կողմերին,
մշակել և իրականացնել էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համաձայնեցված գիտատեխնիկական քաղաքականություն` անցկացնելով համակարգված հիմնարար և կիրառական էկոլոգիական հետազոտություններ,
մշակել և կիրառել բնապահպանական գործունեության խթանման ընդհանուր սկզբունքները, բնապահպանական օրենսդրության խախտման համար պատիժները,
ղեկավարվել ընդհանուր մեթոդոլոգիական պահանջներով` արտադրական ուժերի, ներդրումային և այլ նախագծերի ծրագրերի և զարգացման կանխագուշակումների էկոլոգիական փորձաքննության անցկացման ժամանակ,
մշակել արտակարգ էկոլոգիական աղետների ծագման ժամանակ փոխադարձ օգնության ցուցաբերման, դրանց հետևանքների վերացման և համապատասխան միջազգային գործողություններում մասնակցության համար հատուկ ուժերի և միջոցների օգտագործման պայմանները և կարգը:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նախատեսված դրույթների իրականացման համար Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել Միջպետական էկոլոգիական խորհուրդ և դրան կից Միջպետական էկոլոգիական հիմնադրամ՝ համաձայնեցված միջպետական էկոլոգիական ծրագրերի իրականացման, առաջին հերթին էկոլոգիական աղետների հետևանքների վերացման համար: Միջպետական էկոլոգիական հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգը սահմանում է Միջպետական էկոլոգիական խորհուրդը:
Հ ո դ վ ա ծ 5
Բարձր պայմանավորվող կողմերը Միջպետական էկոլոգիական խորհրդին հանձնարարում են.
էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի բնագավառում համաձայնեցված քաղաքականության համակարգումը և իրականացումը,
շահագրգիռ Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ արտադրական ուժերի, ներդրումային և այլ նախագծերի ծրագրերի ու զարգացման կանխագուշակումների էկոլոգիական փորձաքննության անցկացում, որոնց իրականացումը շոշափում է կամ կարող է շոշափել երկու և ավելի Բարձր պայմանավորվող կողմերի շահերը,
օժանդակություն ցուցաբերել Բարձր պայմանավորվող կողմերի միջև էկոլոգիական վեճերի լուծմանը,
վարել Միջպետական Կարմիր գիրքը, առաջարկություններ և նյութեր պատրաստել Միջպետական Կարմիր գրքի համար,
սահմանել շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմերի հետ համատեղ էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում, նախկինում ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունների կատարման գործում նրանց մասնակցության պայմանները և կարգը:
Միջպետական էկոլոգիական խորհրդի կազմի մեջ մտնում են Համաձայնագրի մասնակից պետությունների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները: Խորհուրդը կազմվում է պարիտետային հիմունքներով և իր որոշումները ընդունում է միաձայնության հիման վրա:
Միջպետական էկոլոգիական խորհրդի և նրա կողմից ստեղծվող աշխատանքային մարմինների լիազորությունները և դրանց ֆինանսավորման կարգը սահմանվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրություններում:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի՝ սույն Համաձայնագրով ընդգրկվող հարցերին վերաբերող գործող միջազգային համաձայնագրերից կամ ապագայում սույն Համաձայնագրի առարկային և նպատակներին համապատասխան կնքվող միջազգային համաձայնագրերից բխող փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 7
Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ մշակում են սույն Համաձայնագրի դրույթները խախտելու համար պատասխանատվությանը վերաբերող կարգը, կանոնները և ընթացակարգերը:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած այլ պետության կողմից միանալու համար, որը հետաքրքրված է սույն Համաձայնագրի նպատակների և խնդիրների ձեռքբերման գործում:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալուց հետո Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել մասնակցելու սույն Համաձայնագրին` գրավոր ծանուցելով ավանդապահին: Մասնակցությունից հրաժարվելը ուժի մեջ է մտնում ավանդապահին ծանուցելու տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ին:
Հ ո դ վ ա ծ 11
Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի փետրվարի 8-ին, մեկ օրինակով` ադրբեջաներեն, հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդովերեն, ռուսերեն, տաջիկերեն, թուրքմեներեն և ուկրաիներեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են:
Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին կուղարկի Համաձայնագրի վավերական պատճենը:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության
բնագավառում փոխգործակցության մասին
Համաձայնագրին կից
Ց Ա Ն Կ
Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության հարցերով ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերի
1. Բազմակողմ համաձայնագրեր
| 
 Համաձայնագրի անվանումը  | 
 Տարեթիվը  | 
 Ընդունման վայրը  | 
| 
 Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին Կոնվենցիա  | 
 16.11.1972թ.  | 
 Փարիզ  | 
| 
 Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին Կոնվենցիա  | 
 13.11.1979թ.  | 
 Ժնև  | 
| 
 Եվրոպայում մեծ տարածքների վրա աղտոտիչների մոնիտորինգի և տեղափոխման գնահատման գործում համագործակցության ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն  | 
 28.09.1984թ.  | 
 Ժնև  | 
| 
 Ծծմբի արտանետումների կամ դրանց անդրսահմանային հոսքերի առնվազն 30 %-ով կրճատման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն  | 
 08.07.1985թ.  | 
 Հելսինկի  | 
| 
 Ազոտի թթուների արտանետումների սահմանափակման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն  | 
 31.10.1988թ.  | 
 Սոֆիա  | 
| 
 Թռչող օրգանական միացումների կամ դրանց անդրսահմանային հոսքերի արտանետումների սահմանափակման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն  | 
 12.11.1991թ.  | 
 Ժնև  | 
| 
 Օզոնային շերտի պահպանության մասին Կոնվենցիա  | 
 22.03.1985թ.  | 
 Վիեննա  | 
| 
 Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Կոնվենցիա  | 
 16.09.1987թ.  | 
 Մոնրեալ  | 
| 
 Մայրցամաքային շելֆի մասին Կոնվենցիա  | 
 29.04.1958թ.  | 
 Ժնև  | 
| 
 Բաց ծովի մասին Կոնվենցիա  | 
 29.04.1958թ.  | 
 Ժնև  | 
| 
 Ծովի հետազոտման գծով Միջազգային խորհրդի մասին Կոնվենցիա  | 
 12.09.1964թ.  | 
 Կոպենհագեն  | 
| 
 Հյուսիսային ծովը նավթով աղտոտման դեմ պայքարում համագործակցության մասին Համաձայնագիր  | 
 09.06.1969թ.  | 
 Բոնն  | 
| 
 Նավթով աղտոտելու վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին միջազգային Կոնվենցիա  | 
 29.11.1969թ.  | 
 Բրյուսել  | 
| 
 Նավթով աղտոտման վնասի փոխհատուցման համար Միջազգային հիմնադրամի ստեղծման մասին միջազգային Կոնվենցիա  | 
 18.12.1971թ.  | 
 Բրյուսել  | 
| 
 Թափոնների և այլ նյութերի արտանետումներով ծովի աղտոտման կանխարգելման մասին Կոնվենցիա  | 
 29.12.1972թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Նավթով ծովի աղտոտման կանխարգելման մասին միջազգային Կոնվենցիա (1962թ. ապրիլի 11-ի և 1969թ. հոկտեմբեր 21-ի ուղղումներով)  | 
 12.05.1954թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Նավթով աղտոտման վթարային դեպքերում բաց ծովում միջամտության մասին միջազգային Կոնվենցիա  | 
 29.11.1969թ.  | 
 Բրյուսել  | 
| 
 Նավթից տարբեր նյութերով աղտոտման դեպքերում բաց ծովում միջամտության մասին Արձանագրություն  | 
 02.11.1973թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Նավերից արտանետումներով աղտոտման կանխարգելման մասին միջազգային Կոնվենցիային կից 1978թ. Արձանագրություն  | 
 17.02.1978թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Բալթիկ ծովի շրջանի ծովային միջավայրի պաշտպանության մասին Կոնվենցիա  | 
 22.03.1974թ.  | 
 Հելսինկի  | 
| 
 Բալթիկ ծովի շրջանի ծովային միջավայրի պաշտպանության մասին Հռչակագիր  | 
 15.02.1988թ.  | 
 Հելսինկի  | 
| 
 Ձկնորսական ցանցերի ծակոտիների և ձկնորսության համար թույլատրելի ձկների մեծության կանոնակարգման մասին Կոնվենցիա  | 
 05.04.1946թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Կետերի որսի կանոնակարգման մասին միջազգային Կոնվենցիա (ուղղումներով)  | 
 02.12.1946թ.  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում ծովային արջերի պահպանության մասին ժամանակավոր Կոնվենցիա (ուղղումներով)  | 
 09.02.1957թ.  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Դանուբ գետում ձկնորսության մասին Կոնվենցիա  | 
 29.01.1958թ.  | 
 Բուխարեստ  | 
| 
 Սև ծովում ձկնորսության մասին Կոնվենցիա  | 
 07.07.1959թ.  | 
 Վառնա  | 
| 
 Ծովային ձկորսության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիր  | 
 28.07.1962թ.  | 
 Վարշավա  | 
| 
 Ատլանտյան օվկիանոսի թյուննոսի պահպանության մասին միջազգային Կոնվենցիա  | 
 14.05.1966թ.  | 
 Ռիո դե Ժանեյրո  | 
| 
 Ատլանտյան օվկիանոսի հարավարևելյան մասի կենդանական ռեսուրսների պահպանության մասին Կոնվենցիա  | 
 23.10.1969թ.  | 
 Հռոմ  | 
| 
 Բալթիկ ծովում և Բելտերում ձկնորսության և կենդանի ռեսուրսների պահպանության մասին Կոնվենցիա  | 
 13.09.1973թ.  | 
 Գդանսկ  | 
| 
 Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում ձկնորսության բնագավառում ապագա բազմակողմ համագործակցության մասին Կոնվենցիա  | 
 18.11.1980թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում սաղմոնի պահպանության մասին Կոնվենցիա  | 
 02.03.1982թ.  | 
 Ռեյկյավիկ  | 
| 
 1949թ. փետրվարի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում ձկնորսության մասին միջազգային Կոնվենցիային կից Արձանագրություն  | 
 25.06.1956թ.  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում ձկնորսության մասին միջազգային Կոնվենցիային կից Արձանագրություն (գրենլանդական փոկի վրա նրա ազդեցության տարածման մասին)  | 
 15.07.1963  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Հսկողության միջոցների մասին Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում ձկնորսության մասին միջազգային Կոնվենցիային կից Արձանագրություն  | 
 29.11.1965թ.  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Դանուբ գետի ջրային տնտեսության, հատկապես աղտոտումից նրա ջրերը պահպանելու հարցերով Դանուբյան պետությունների համագործակցության մասին Հռչակագիր  | 
 13.12.1985թ.  | 
 Բուխարեստ  | 
| 
 Աղտոտումից Տիս գետի և նրա վտակների պահպանելու մասին Համաձայնագիր  | 
 28.05.1986թ.  | 
 Սեգեդ  | 
| 
 Անտարկտիկայի փոկերի պահպանության մասին Կոնվենցիա  | 
 01.06.1972թ.  | 
 Լոնդոն  | 
| 
 Սպիտակ արջերի պահպանության մասին Համաձայնագիր  | 
 15.11.1973թ.  | 
 Օսլո  | 
| 
 Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանության մասին Կոնվենցիա  | 
 20.05.1980թ.  | 
 Կանբեռա  | 
| 
 Անտարկտիկայի մասին Պայմանագիր  | 
 01.12.1959թ.  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Բույսերի պահպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության հիմնադրման մասին Կոնվենցիա  | 
 18.04.1951թ.  | 
 Փարիզ  | 
| 
 Բույսերի պահպանության մասին միջազգային Կոնվենցիա  | 
 06.12.1951թ.  | 
 Հռոմ  | 
| 
 Անհետացման սպառնալիքի տակ գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին Կոնվենցիա  | 
 03.03.1973թ.  | 
 Վաշինգտոն  | 
| 
 Արևադարձային փայտանյութի մասին միջազգային Համաձայնագիր  | 
 18.11.1983թ.  | 
 Ժնև  | 
| 
 Հիմնականում ջրալող թռչունների միջավայրի համար միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային հանդակների մասին Կոնվենցիա  | 
 02.02.1971թ.  | 
 Ռամսար  | 
| 
 Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին Կոնվենցիա  | 
 26.10.1979թ.  | 
 Վիեննա  | 
| 
 Միջուկային վթարի դեպքում օպերատիվ տեղեկացման մասին Կոնվենցիա  | 
 26.09.1986թ.  | 
 Վիեննա  | 
| 
 Միջուկային վթարի կամ ճառագայթման աղետային իրավիճակի դեպքում օգնության մասին Կոնվենցիա  | 
 26.09.1986թ.  | 
 Վիեննա  | 
| 
 Մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային փորձարկումների արգելման մասին Պայմանագիր  | 
 05.08.1963թ.  | 
 Մոսկվա  | 
| 
 Ծովերի և օվկիանոսների հատակին և հատակի տակ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքի տեղավորման արգելման մասին Պայմանագիր  | 
 11.01.1971թ.  | 
 Լոնդոն,  | 
| 
 Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի մշակման, արտադրության և պահման արգելման ու դրա վերացման մասին Կոնվենցիա  | 
 10.04.1972թ.  | 
 Լոնդոն,   | 
| 
 Ռազմական կամ այլ թշնամական նպատակներով շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների օգտագործումն արգելելու մասին Կոնվենցիա  | 
 10.12.1976թ.  | 
 Ժնև  | 
| 
 Արճիճային բելիլների օգտագործման մասին Կոնվենցիա  | 
 25.10.1921թ.  | 
 Ժնև  | 
| 
 Իոնականացված ճառագայթումից աշխատավորների պաշտպանության մասին Կոնվենցիա  | 
 22.06.1960թ.  | 
 Ժնև  | 
| 
 Օդի աղտոտման, աղմուկի և տատանման հետ կապված մասնագիտական ռիսկերից աշխատավորների պաշտպանության մասին Կոնվենցիա  | 
 20.06.1977թ.  | 
 Ժնև  | 
2. Երկկողմ համաձայնագրեր
| 
 4. ԽՍՄՀ հետ Համաձայնագիրը կնքած երկիրը  | 
 Կնքման տարեթիվը  | 
 Ով է ստորագրել  | 
| 
 ԱՄՆ  | 
 1972թ. մայիս  | 
 պետությունների ղեկավարներ  | 
| 
 ԳՖՀ  | 
 1988թ. հոկտեմբեր  | 
 բնապահպանության նախարարներ  | 
| 
 Մեծ Բրիտանիա  | 
 1974թ.  | 
 կառավարությունների ղեկավարների տեղակալներ  | 
| 
 Շվեյցարիա  | 
 1989թ. նոյեմբեր  | 
 նախարարներ  | 
| 
 Ֆրանսիա  | 
 1975թ.  | 
 պետությունների ղեկավարներ  | 
| 
 Բելգիա  | 
 1975թ. հունիս  | 
 արտաքին գործերի նախարարներ  | 
| 
 Շվեդիա  | 
 1989թ. ապրիլ  | 
 բնապահպանության նախարարներ  | 
| 
 Նորվեգիա  | 
 1988թ. հունվար  | 
 պետությունների ղեկավարներ  | 
| 
 Ֆինլանդիա  | 
 1985թ. հուլիս  | 
 նախարարներ  | 
| 
 Կանադա  | 
 1989թ. նոյեմբեր  | 
 Կառավարությունների ղեկավարներ  | 
| 
 Լեհաստան  | 
 1989թ. նոյեմբեր  | 
 նախարարների տեղակալներ  | 
| 
 Հունգարիա  | 
 1990թ. հունվար  | 
 նախարարներ  | 
| 
 ՉՍԴՀ  | 
 1989թ. փետրվար  | 
 բնապահպանության նախարարներ  | 
| 
 Բուլղարիա  | 
 1989թ. հոկտեմբեր  | 
 բնապահպանության նախարարներ  | 
| 
 Ավստրիա  | 
 1989թ.  | 
 նախարարներ  | 
| 
 Իտալիա  | 
 1990թ. նոյեմբեր  | 
 արտաքին գործերի նախարարներ  | 
| 
 Ճապոնիա  | 
 1991թ. ապրիլ  | 
 արտաքին գործերի նախարարներ  | 
| 
 Հարավսլավիա  | 
 1991թ. մարտ  | 
 նախարարներ  | 
| 
 Ավստրիա  | 
 1991թ. ապրիլ  | 
 բնապահպանության նախարարների տեղակալներ  | 
| 
 Ռումինիա  | 
 1991թ. ապրիլ  | 
 բնապահպանության նախարարներ  | 
| 
 Նիդերլանդներ  | 
 1991թ. մարտ  | 
 բնապահպանության նախարարներ  | 
| 
 Իսպանիա  | 
 1991թ. հուլիսի 8  | 
 նախարարներ  | 
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 8-ից:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|