Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1991
Ստորագրման ամսաթիվ
30.12.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1991

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների միջև արտասահմանում նախկին ԽՍՀ Միության սեփականության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները,

հաշվի առնելով խորը փոփոխությունները, որոնք հանգեցրել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, որպես միջազգային իրավունքի պետություն-սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցմանը,

նշելով, որ նախկին ԽՍՀ Միության գույքի հետ կապված հարցերը արտասահմանում պահանջում են հատուկ կարգավորում,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված Համաձայնագրի և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթա քաղաքում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի և Արձանագրության նպատակներով ու սկզբունքներով,

ուշադրության առնելով Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին Համաձայնագրի 12-րդ հոդվածը, որտեղ Համագործակցության պետությունները երաշխավորում են նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից իրենց համար բխող միջազգային պարտավորությունների կատարումը,

հաստատելով Համագործակցության պետությունների համախոհությունը փոխշահավետ համագործակցության զարգացմանը և կառուցվածքային ոգով բոլոր հարցերի լուծմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

1. Համագործակցության մասնակից պետությունները փոխադարձաբար ընդունում են, որ նրանցից յուրաքանչյուրը նախկին ԽՍՀ Միության արտասահմանի սեփականության մեջ համապատասխան նշված արդարացի բաժնի իրավունք ունի, և կնպաստեն այդ իրավունքի իրագործմանը:

2. Ստեղծել միջպետական հանձնաժողով՝ արտասահմանում նախկին ԽՍՀ Միության ամբողջ սեփականության բաշխման վերաբերյալ չափանիշներ և սկզբունքներ մշակելու համար:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 30-ին, մեկ բնօրինակով, Համաձայնագրի մասնակից պետությունների պետական լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Բնօրինակը ի պահ է տրվում Բելառուսի Հանրապետության կառավարությանը, որը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 30-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան