Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2008-21.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.10/60(295) Հոդ.954
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.02.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 998-Ն


ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 27.12.07 N 1557-Ն)

1. Հաստատել հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը`

ա) օրենքով սահմանված դեպքերում հսկիչ գնումների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հսկողական գործառույթների իրականացման նպատակով կատարվելիք ծախսերն իրականացնել կանխիկ ձևով.

բ) իրեն սպասարկող գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների մուտքի և ծախսի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 14
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 7-ի N 998-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգմանն ուղղված հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կուտակման և ծախսման գործընթացն այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է։ 

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ծառայության կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով իրականացվող հսկիչ գնումների վրա:

II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

3. Կանխիկ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման աղբյուր է համարվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորված ծառայության հատուկ ֆոնդը: Յուրաքանչյուր տարվա հատուկ ֆոնդի ծախսման նախահաշիվը հաստատում է ծառայության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

4. Ծառայության պետի, կամ հարկային տեսչության պետի կողմից (այսուհետ` հարկային մարմնի ղեկավար) յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրին համապատասխան ապրանքների քանակի ու դրանց գնման և (կամ) հսկողական գործառույթների ֆինանսավորման համար պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա ծառայության պետին է ներկայացվում միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ դրամական միջոցներ հատկացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 27.12.07 N 1557-Ն)

5. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են ծառայության պետի գրավոր թույլտվությամբ` ծառայության ֆինանսահաշվային  ստորաբաժանման կողմից:

6. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար հարկային մարմնի ղեկավարի կողմից ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը` ծառայության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը:

III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

7. Հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգով: 

(հավելվածը փոփ. 27.12.07 N 1557-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան