«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 635-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման հավելվածի 95-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին օժանդակելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ներգրավել շահագրգիռ կազմակերպություններ, փորձագիտական խմբեր և փորձագետների:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Խաչատրյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Գ. Վարդանյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ |
Ս. Կարայան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ |
Փ. Թադևոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ-ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետ |
Վ. Միրումյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ |
Ա. Բալյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային հարկային հարաբերությունների գծով խորհրդատու |
Ա. Մուրադյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության անուղղակի հարկերի և կանխիկ գործարքների վարչարարության բաժնի պետ |
Ա. Մեսրոպյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ |
Ա. Զարգարյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ |
Ա. Մանուկյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ |
Ա. Սառիկյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետական տուրքի, լիցենզիաների և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժնի պետ |
Մ. Այվազյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության ստուգումների համակարգման և ամփոփման բաժնի պետ |
Գ. Քառյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ |
(կազմը փոփ. 14.08.03 N 1008-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Աշխատանքի նկարագիրը | Ժամկետը |
1. | Հարկային օրենսգրքի նախագծի ընդհանուր մասի մշակում | 2003 թ. նոյեմբեր - 2004 թ. օգոստոս |
2. | Հարկային օրենսգրքի նախագծի հատուկ մասի մշակում, այդ թվում՝ | մինչև 2004 թվականի նոյեմբեր |
ավելացված արժեքի հարկի մասի մշակում | 2003 թ. դեկտեմբեր-2004 թ. հունվար | |
ակցիզային հարկի մասի մշակում | 2004 թ. փետրվար | |
շահութահարկի մասի մշակում | 2004 թ. մարտ-ապրիլ | |
եկամտահարկի մասի մշակում | 2004 թ. մայիս | |
պարզեցված հարկի մասի մշակում | 2004 թ. հունիս | |
հաստատագրված վճարների մասի մշակում | 2004 թ. հուլիս | |
գույքահարկի մասի մշակում | 2004 թ. օգոստոս | |
հողի հարկի մասի մշակում | 2004 թ. սեպտեմբեր | |
այլ պարտադիր վճարների մասի մշակում | 2004 թ. հոկտեմբեր | |
3. | Հարկային օրենսգրքի նախագծի անցումային մասի մշակում | 2004 թ. նոյեմբեր |
(ժամանակացույցը փոփ. 14.08.03 N 1008-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |