Basic information
Number
N 895-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.07.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.07.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.07.2012
Effective date
22.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 895-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ ու 5-րդ կետերի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը հաստատելու մասին» N 1793-Ա որոշմամբ հաստատված ցանկի «Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 13-րդ կետերով.

 

«

12.

Կոնվենցիա մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին

կոնվենցիայի 9-րդ հոդված

յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ

ՀՀ մշակույթի
նախարարություն

13.

Կոնվենցիա ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին

կոնվենցիայի անդամ երկրների գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի որոշումներ` V գլխի
V.1-ին և V.2-րդ ենթակետեր

յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը` ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի վերաբերյալ

ՀՀ մշակույթի
նախարարություն

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 21

Երևան