ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1561-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համապատասխան աշխատանքային տարածքներ տրամադրելու մասին» N 1103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված Արագածոտնի մարզի N 15 ընտրատարածքին Թալին քաղաքի Գորկու 13 հասցեում գտնվող տարածքը տրամադրվում է ժամանակավոր հիմունքներով` 2008 թվականի հունվարի 1-ից` 3 ամիս ժամկետով».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 14-րդ` «Արագածոտն 15, ք. Թալին, քաղաքապետարանի վարչ. շենք» տողը.
3) որոշման N 2 հավելվածի 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|