Գլխավոր տեղեկություն
Համար
N 1510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.42
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ստեղծել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ (այսուհետ` մասնաճյուղ):

2. «Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի N 4 հասցեում գտնվող ուսումնական համալիրի` 920.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 16190.6 հազ. դրամ արժողությամբ, երկրորդ մասնաշենքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն մասնաճյուղին տրամադրելու համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համալսարանի մասնաճյուղերն են` Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերը, որոնք գործում են համալսարանի անունից: Մասնաճյուղերում ուսուցումը կազմակերպվում է առկա ուսուցման ձևով»:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել մասնաճյուղի կանոնադրության հաստատումը:

5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ, համայնքի ղեկավարի միջոցով, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատկացված տարածքի համապատասխան անհատույց օգտագործման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան