Գլխավոր տեղեկություն
Համար
N 1544-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.16/35.1 Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1544-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` 55 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն N 1 հավելվածի։

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հուլիսի 9-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապած վճարների մասին։

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի։

4) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 39 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն N 2 հավելվածի։

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին։

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի։

4) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինության` «ՎԱԶ-21213» մակնիշի (պետհամարանիշը` 846 ԼՏ 57, ձեռքբերման տարեթիվը` 2000 թ.) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով`

1) Սահմանել`

ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հոկտեմբերի 10-ին գնահատված արժեքը` 936 հազ. դրամ,

բ. օտարվող գույքի մեկնարկային գինը` 936 հազ. դրամ։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին։

3) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը։

4) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1544-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ օտարման ենթակա 55 տրանսպորտային միջոցի

 

NN ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ) Պետհամարանիշը
1 2 3 4 5 6 7

70% և ավելի մաշվածք ունեցող

1 ԳԱԶ-5312 կող 1988 150.00 150.00 18000 ՊՆ-23-51Տ
2 Ֆոլքսվագեն կող 1983 667.15 667.15 18000 ՊՆ-23-53Տ
3 ԿՐԱԶ-256 Բ1 ինքնաթափ 1988 510.00 510.00 18000 ՊՆ-23-68Տ
4 ՄԱԶ-55-49 ինքնաթափ 1989 375.00 375.00 18000 ՊՆ-23-70Տ
5 ԳԱԶ-66 կող 1979 237.00 237.00 18000 ՊՆ-86-32Շ
6 ՈՒԱԶ-3303 1987 184.80 184.80 18000 051ՏՏ01
7 ՈՒԱԶ-3303 1988 153.00 153.00 18000 7285ԱԴՐ
8 ՎԱԶ-2106 1988 159.00 159.00 18000 057ՏՏ04
9 ՈՒԱԶ-3151201 1987 204.00 204.00 18000 541ՏՏ01
10 ԳԱԶ-3102 1983 540.00 540.00 18000 012ՏՏ03
11 ԳԱԶ-2410 1991 262.50 262.50 18000 990ՏՏ03
12 ԳԱԶ-2410 1985 262.50 262.50 18000 777ԼՏ01
13 ԳԱԶ-2411 1990 262.50 262.50 18000 151ՏՏ01
14 ՎԱԶ-2106 1990 159.00 159.00 18000 550ՏՏ01
15 ՎԱԶ-21061 1990 159.00 159.00 18000 099ՏՏ01
16 Հոնդա-Գալոպեր 1993 985.23 985.23 18000 333ՏՏ04
17 ԳԱԶ-2410 1988 262.50 262.50 18000 089ՏՏ04
18 ԳԱԶ-24 1981 184.50 184.50 18000 922ՏՏ02
19 Մ-412 1972 187.50 187.50 18000  879ՏՏ02
20 ՎԱԶ-2107 1993 177.00 177.00 18000 595ՏՏ01
21 ԳԱԶ-2411 1989 262.50 262.50 18000 539ՏՏ01
22 ԳԱԶ-2401 1976 184.50 184.50 18000 530ՏՏ02
23 ԳԱԶ-6611 1988 237.00 237.00 18000 397ՍՏ31
24 ԶԻԼ-130 (ԱԲ-40) 1986 213.00 213.00 18000 198ՍՏ34
25 ԶԻԼ-130 (ԱԲ-40) 63Բ 1983 247.78 247.78 18000 55-36ԱՐԷ
26 ԶԻԼ-130 (ԱԲ-40) 63Բ 1985 245.31 245.31 18000 329ԼՍ36
27 ԶԻԼ-131 ՀՊԿ-110 1989 403.91 403.91 18000 290ԼՍ36
28 ԶԻԼ-131 կող 1991 213.00 213.00 18000 16-17 ԱԴՏ
29 ՎԱԶ-21061 1988 159.00 159.00 18000 535ՏՏ01
30 ԳԱԶ 24 1974 184.50 184.50 18000 544ՏՏ01
31 ԶԻԼ 130 (ԱԲ-40) 1988 213.00 213.00 18000 25-23 ԱԴՖ
32 ԶԻԼ-131 կող 1988 300.00 300.00 18000 470ՏԼ17
33 ԶԻԼ-131 ԱՓ-2 1987 442.80 442.80 18000 40-90 ԱԴՐ
34 ԳԱԶ 24 1972 184.50 184.50 18000 119ՏՏ01
35 ԶԻԼ 130 (ԱԲ-40) 1986 243.02 243.02 18000 156ԼՏ53
36 ՎԱԶ 2106 1986 159.00 159.00 18000 242ԼՏ57
37 ԳԱԶ 53Ա (ԱԲ-30) 1981 150.00 150.00 18000 139ԼՏ59
38 ԳԱԶ 3102 1990 540.00 540.00 18000 016ՏՏ04
39 ԳԱԶ 24 1984 184.50 184.50 18000 131ՏՏ01
40 ԳԱԶ 24 1988 184.50 184.50 18000 088ՏՏ03
41 ԳԱԶ 3102 1985 540.00 540.00 18000 200ՏՏ04
42 ԳԱԶ 3102 1993 811.80 811.80 18000 024ՏՏ04
43 ՎԱԶ 2107 1993 177.00 177.00 18000 023ՏՏ04
44 ԳԱԶ 5312 1988 150.00 150.00 18000 538ՏՏ01
45 ԳԱԶ 3307 1990 150.00 150.00 18000 266ՏՏ 03
46 ԳԱԶ 66ԿԼԱ 1981 243.54 243.54 18000 76-08 ԱԴՐ
47 ԳԱԶ 66 ԿԼԱ 1977 243.54 243.54 18000 26-29 ԱԴՈՒ
48 ՊԱԶ-672 ԿԼԱ-12 1988 382.50 382.50 18000 18-00 ԱԴՏ
49 ԿԱՎԶ 3270 1988 352.50 352.50 18000 042ՏՏ04
50 ԶԻԼ-130 ՊՓԱ 1980 369.00 369.00 18000 40-74 ԱԴՐ
51 ԶԻԼ-131)ՀՊԿ-110) 1970 553.50 553.50 18000 40-77 ԱԴՐ
52 ԶԻԼ-131)ՀՊԿ-110) 1981 553.50 553.50 18000 26-32 ԱԴԼ
53 ԶԻԼ-130 (ԱՓ-2) 1981 442.80 442.80 18000 26-34 ԱԴԼ
54 ԶԻԼ-131 ՀՊԿ-110 1980 553.50 553.50 18000 40-73 ԱԴՐ
55 ԶԻԼ-131 Ն կող 1989 300.00 300.00 18000 ՊՆ 23-72 Տ
  ԸՆԴԱՄԵՆԸ   16857.18 16857.18    

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1544-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության՝ 39 տրանսպորտային միջոցի

 

NN ը/կ Տրանսպորտային միջոցների անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ) Պետհամարանիշը
1 2 3 4 5 6 7

70% և ավելի մաշվածք ունեցող

1 ՎԱԶ-2106 1993 160.81 160.81 18000 097ՏՏ01
2 ՎԱԶ-2106 1991 159.00 159.00 18000 570ՏՏ01
3 ՎԱԶ-2109 1991 224.88 224.88 18000 510ՏՏ02
4 ՈՒԱԶ-31512 1990 204.00 204.00 18000 172ՏՏ01
5 ՈՒԱԶ-31512 1991 224.81 224.81 18000 194ՏՏ01
6 ԳԱԶ-2411 1989 262.50 262.50 18000 82-09ԱԴԲ
7 ԳԱԶ-2410 1991 262.50 262.50 18000 078ՏՏ01
8 ՌԱՖ-2203 1989 268.50 268.50 18000 449ՏՏ01
9 ԳԱԶ-3102 1989 540.00 540.00 18000 434ՏՏ01
10 ԳԱԶ-53 1991 150.00 150.00 18000 169ՏՏ02
11 ՎԱԶ-2106 1992 333.87 333.87 18000 892ՏՏ02
12 ԳԱԶ-2411 1990 340.69 340.69 18000 575ՏՏ02
13 ՈՒԱԶ-31512 1991 340.69 340.69 18000 891ՏՏ02
14 ՈՒԱԶ-31512 1991 204.00 204.00 18000 528ՏՏ02
15 ՈՒԱԶ-31512 1990 227.16 227.16 18000 511ՏՏ02
16 ՎԱԶ-2106 1990 159.00 159.00 18000 925ՏՏ02
17 ՎԱԶ-2109 1991 213.00 213.00 18000 882ՏՏ02
18 ՎԱԶ-2106 1991 159.00 159.00 18000 136ՏՏ01
19 ՎԱԶ-2106 1988 159.00 159.00 18000 542ՏՏ02
20 ՎԱԶ-2106 1988 159.00 159.00 18000 585ՏՏ02
21 ՎԱԶ-2106 1993 224.82 224.82 18000 924ՏՏ02
22 ԳԱԶ-2410 1991 262.50 262.50 18000 703ՏՏ02
23 ԳԱԶ-2411 1991 262.50 262.50 18000 702ՏՏ02
24 ՈՒԱԶ-31512 1991 227.13 227.13 18000 626ՏՏ02
25 ՈՒԱԶ-31512 1991 204.00 204.00 18000 623ՏՏ02
26 ԳԱԶ-2411 1991 262.50 262.50 18000 803ՏՏ02
27 ՈՒԱԶ-3741 1988 153.00 153.00 18000 804ՏՏ02
28 ՎԱԶ-2121 1992 204.00 204.00 18000 850ՏՏ02
29 ՈՒԱԶ-31512 1991 255.58 255.58 18000 821ՏՏ02
30 ՈՒԱԶ-469 1988 204.00 204.00 18000 839ՏՏ02
31 ՈՒԱԶ-31512 1991 204.00 204.00 18000 831ՏՏ02
32 ԶԻԼ-43192 1988 216.00 216.00 18000 673ՏՏ02
33 ՎԱԶ-2121 1991 664.20 664.20 18000 706ՏՏ02
34 ԳԱԶ-2411 1990 262.50 262.50 18000 711ՏՏ02
35 ՎԱԶ-2106 1979 159.00 159.00 18000 949ՏՏ02
36 ԵՐԱԶ-3218 1994 268.50 268.50 18000 188ՏՏ03
37 ՀՈՆԴԱՅԻ ՊՈՆԻ 1993 1301.83 1301.83 18000 139ՏՏ03
38 ԶԱԶ-1102 1993 172.50 172.50 18000 515ՏՏ01
39 ՎԱԶ-2106 1998 159.00 159.00 18000 125ՏՏ01
  ԸՆԴԱՄԵՆԸ   10419.98      

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան