Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2007-15.03.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.205
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003136

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մարտի 2003 թ.

N 114-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ԼԻՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետերը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու ուղեցույցը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

(1-ին կետը խմբ. 30.10.11 N 345-Ն)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 6-ի ««Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 34 որոշումը:

(Որոշումը փոփ. 30.10.11 N 345-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2003 թ. մարտի 28
Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի մարտի 25-ի
թիվ 114-Ն որոշմամբ

 

Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու  ՈԻՂԵՑՈՒՅՑ
(վերնագիրը խմբ. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի` բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմած անձի դիմումը մերժվում է, եթե անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի, որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը, կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 181-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի բանկի կանոնադրական հիմնադրամում այլ մասնակցություն ձեռք բերելու համար դիմած անձի դիմումը մերժվում է, եթե սույն ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ գործարքի հետևանքով կարող են առաջ գալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, հեղինակության կամ գործարար համբավի վարկաբեկման միտումներ:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումը մերժվում է, եթե նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես Ընկերության բարձրագույն կառավարման մարմնի, որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

(1-ին կետը լրաց. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

2. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի` բանկի ղեկավար չեն կարող լինել այն անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, որը անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը` որպես Ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել Ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ կարող է լինել այն անձը, որը անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ, չի կարող պատշաճորեն կառավարել ապահովագրական միջնորդի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

(2-րդ կետը փոփ. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

3. Սույն ուղեցույցի իմաստով՝ ղեկավար են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասով և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և 90-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք:

(3-րդ կետը խմբ. 20.06.06 N 269-Ն, լրաց. 30.10.11 N 345-Ն)

4. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին և 2-րդ կետերի կիրառման նպատակով սահմանվում է, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ բանկի ղեկավար գրանցվելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցվելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Կենտրոնական բանկի խորհրդի նիստում և կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ որպես բանկի ղեկավար գրանցելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցելու դիմումները մերժելու համար:

Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցի» հիման վրա անձին ղեկավար համարելու դեպքում, եթե առկա է սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից առնվազն մեկը, և Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այդ անձը չի կարող հանդիսանալ ղեկավար, ապա բանկը Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը բանկին հանձնելու օրվանից 10-օրյա ժամկետում պետք է վերոնշյալ անձին ազատի զբաղեցրած պաշտոնից կամ սահմանափակի այդ անձի իրավասությունների շրջանակները այնպես, որ նա Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով այլևս չհամարվի բանկի ղեկավար:

Ընդ որում, եթե բանկում որպես ղեկավար գրանցվելիս Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մեկ անգամ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել այն անձանց գրանցման վերաբերյալ դիմումներին, որոնց մոտ առկա է եղել սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա նույն բանկում կամ այլ բանկում կրկին ղեկավար գրանցվելիս նշված անձանց գրանցման վերաբերյալ դիմումները չեն ներկայացվում Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի դրական եզրակացությունն ստանալուց հետո նշված անձանց մոտ չեն առաջացել սույն ուղեցույցի 5-րդ կետով նշված հիմքերը: Բացառություն են կազմում բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և բանկի գլխավոր հաշվապահի պաշտոնները, որոնցում ղեկավարների գրանցման հարցը ամեն անգամ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդում, եթե գրանցման ներկայացված անձանց մոտ առկա է եղել սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը:

(4-րդ կետը լրաց. 07.12.04 N 316-Ն, խմբ., լրաց. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են այն անձանց կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու վերաբերյալ հարցերը, որոնք.

(5-րդ կետը լրաց. 07.12.04 N 316-Ն, խմբ. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

5.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության համար ենթարկվել են քրեական պատասխանատվության.

5.2. այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների համար ենթարկվել են քրեական պատասխանատվության.

5.3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, ապահովագրական ընկերություններում կամ ապահովագրական բրոքերային ընկերություններում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկը, ապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական բրոքերային ընկերությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկի, ապահովագրական ընկերության կամ ապահովագրական բրոքերային ընկերության ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է.

(5.3 ենթակետը լրաց. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)

5.4. այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը հայտարարվել են անվճարունակ կամ սնանկ.

5.5. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ.

5.6. այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

5.7. անձամբ, կամ իրենց հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության հանդեպ ունի ժամկետանց (կետանցված) պարտավորություն.

(5.7 ենթակետը փոփ. 30.10.11 N 345-Ն)

5.8. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից մեկով զրկվել են որակավորման վկայականից.

(5.8 ենթակետը լրաց. 30.10.11 N 345-Ն)

5.9. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերից մեկով 1 տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել են պատասխանատվության.

5.10. հանդիսացել են բանկի, ապահովագրական ընկերության ղեկավար, ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ ղեկավար և իրենց պաշտոնավարման ընթացքում համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի` և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) միտումնավոր կերպով խախտել են օրենքներն ու այլ իրավական ակտերը.

բ) պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողությունները.

գ) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.

դ) գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.

ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ.

զ) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:

(5.10 ենթակետը լրաց. 30.10.11 N 345-Ն)

5.11. բանկում կամ ապահովագրական ընկերությունում այլ մասնակցության ձեռք բերման արդյունքում բանկի կամ ապահովագրական ընկերության նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է առաջ բերել բանկի կամ ապահովագրական ընկերության հեղինակազրկման կամ հեղինակության կամ գործարար համբավի անկման.

(5.11 ենթակետը լրաց. 20.06.06 N 269-Ն,  30.10.11 N 345-Ն)

5.12 բանկում կամ ապահովագրական ընկերությունում այլ մասնակցության ձեռք բերման արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է հանգեցնել բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների խախտմանը, կորպորատիվ կառավարման որակի վատթարացմանը.

(5.12 ենթակետը լրաց. 20.06.06 N 269-Ն,  30.10.11 N 345-Ն)

5.13. նշանակալից մասնակցության կամ այլ մասնակցության ձեռք բերման գործարքը կամ գործարքի նախնական գրավոր համաձայնությունը կասկածելի է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

(5.13 ենթակետը լրաց. 20.06.06 N 269-Ն)

6. Կենտրոնական բանկը բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ որպես ղեկավար գրանցվելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցվելու համար Կենտրոնական բանկ դիմած անձանցից պահանջում է հայտարարություն այն մասին, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերը նրանց մոտ բացակայում են:

(6-րդ կետը լրաց. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն)