Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.127
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2008 թվականի N 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 389-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին».

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափից բարձր դրույքաչափ:».

3) որոշման 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:».

4) որոշման 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.3. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տալ հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:».

5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 389-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. հունվարի 26
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 33-Ն որոշման

 

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

NN
ը/կ
Պաշտոնի անվանումը Նվազագույն պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)
1.

Նախարարի խորհրդական

90880
2.

Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական

77900
3.

Նախարարի օգնական, մամուլի քարտուղար

68160
4.

Նախարարի տեղակալի օգնական

60860
5.

Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար

58425
6.

Ռեֆերենտ

48690
7.

Պարետ

42195
8.

Տնտեսվար, պահեստապետ

38950
9.

Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ

37330
10.

Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող

32460
11.

Հավաքարար

29210
12.

Պահակ

27590
13.

Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ

25970
14.

Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ

67620
15.

Մեթոդիստ

56800
16.

Բժիշկ-փորձագետ

56800
17.

Բժիշկ-հիգիենիստ

54095
18.

Բժիշկ-համաճարակաբան

54095
19.

Բուժվիճակագիր

47335
20.

Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու աշխատող

47335
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան