ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 29-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 785-Ա որոշման 2-րդ կետի`
Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված հունվարի 21-ի N 29-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. Պետական մարմինների ներկայացուցիչներ
| Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
| Ա. Քարամյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
| Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Պետրոսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Ե. Կիրակոսյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Ս. Մանասարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Տ. Սահակյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Ա. Նազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Ս. Պետրոսյան | - ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական |
| Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Ա. Բերբերյան | - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
| Ա. Դավթյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Մ. Հակոբյան | - ՀՀ վարչապետի օգնական |
II. Երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներ
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
| Ա. Թադևոսյան | - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Զ. Լավչյան | - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ) |
| Ա. Մինասյան | - «Կազա» շվեյցարական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
| Հ. Աբրահամյան | - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Կ. Խաչատրյան | - «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Հակոբյան | - «Հզոր հասարակություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ
| Ց. Ակոպյան | - Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Վ. Գասպարյան | - Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Քարամյան | - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներ ու հետազոտողներ
| Մ. Մովսիսյան | - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ) |
| Հ. Մամիջանյան | - «Արլիան» խորհրդատվական և թրեյնինգ ընկերության համակարգող (համաձայնությամբ) |
| Ա. Ուդումյան | - «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համագործակցության զարգացման մասնագետ (համաձայնությամբ) |
ՀՀ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
| Ռ. Սարդարյան | - «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության նախագահ(համաձայնությամբ) |
| Կ. Այվազյան | - Քաղաքացիական հասարակության և ՏԻՄ աջակցման ծրագրի Սառնաղբյուրի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգող (համաձայնությամբ) |
| Օ. Դուրգարյան |
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
|
(Հավելվածը խմբ. 27.07.12 N 686-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 27.07.2012, N 686-Ա | 28.07.2012, N 29-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|