Գլխավոր տեղեկություն
Համար
N 1098-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1098-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 14-ի «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն, 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 746-Ն որոշման 9-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 14-ի N 746-Ն որոշման 1-ին կետի համաձայն` միաձուլման ձևով վերակազմակերպված կազմակերպությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպման և «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 13,651.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 1,500.0 հազ. դրամ, «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 12,151.6 հազ. դրամ):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. հոկտեմբերի 1
Երևան