Գլխավոր տեղեկություն
Համար
N 478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2007-11.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.413
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.10.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 478-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կարգի 2.2.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.2.1 Հայտատուն ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար՝ ի լրումն սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը: Ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է՝ նշելով ձայնային ծառայության մատուցման տեսակը:».

2) Կարգի 3.8 կետի 1-ին նախադասությունը «ստուգման» բառից հետո լրացնել «բացասական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան