Գլխավոր տեղեկություն
Համար
N 1499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.07/30.1 Հոդ.26
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 3654.3 հազ. դրամ, այդ թվում`

1) Ջրաշեն գյուղի բնակիչ Սիրանույշ Զարգարյանի, Հարթագյուղ գյուղի բնակիչ Գևորգ Մանուկյանի և Շիրակամուտ գյուղի բնակիչ Քնարիկ Զաքարյանի անավարտ տների շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար` համապատասխանաբար 990.0 հազ., 804.5 հազ. և 996.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

2) Լոռու մարզի գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար 2008 թվականին իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար` 863.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1499-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ) 

Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
04   ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (346.5)
   

այդ թվում`

 
  03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն
 այդ թվում`
(346.5)
    28. 12-ամյա կրթության անցման կապակցությամբ 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (346.5)
    ՀՀ Լոռու մարզպետարան (346.5)
   

այդ թվում`

 
    այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր (346.5)
06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (3,123.7)
   

 այդ թվում`

 
  05 Այլ սոցիալական ծրագրեր

այդ թվում`

(3,123.7)
    12. Գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն (3,123.7)
    ՀՀ Լոռու մարզպետարան (3,123.7)
   

այդ թվում`

 
    Կապիտալ շինարարության ծախսեր (3,123.7)
08   Բնակարանային-կոմունալ տնտեսություն (184.1)
   

այդ թվում`

 
  02 Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն (184.1)
   

այդ թվում`

 
    02. Բնակարանային շինարարություն (184.1)
    ՀՀ Լոռու մարզպետարան (184.1)
    Կապիտալ շինարարության ծախսեր (184.1)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 3,654,3
   

այդ թվում`

 
  06 Այլ ծրագրեր 3,654,3
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,654,3
    ՀՀ կառավարություն 3,654,3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1499-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

կապիտալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահետազոտական, երկրաբանահետախուզական և գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

խումբը ենթախումբը
1 2

3

4 5 6 7 8
   

ԸՆԴԱՄԵՆԸ
 այդ թվում`

         
   

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

(3,654,3) (3,307,7)     (346,5)
   

այդ թվում`

         
04 03 28. 12-ամյա կրթության անցման կապակցությամբ 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (346.5)       (346.5)
06 05 12. Գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակա-րանային շինարարություն (3,123.7) (3.123.7)      
08 02 02. Բնակարանային շինարարություն (184.1) (184.1)      
    այդ թվում`          
    Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 8-բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքներ (184.1) (184.1)      

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1499-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ

(3654.3)

   

այդ թվում`

 
   

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

(3654.3)

   

այդ թվում`

 

04

03

28. 12-ամյա կրթության անցման կապակցությամբ 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում

(346.5)

06

05

12. Գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն

(3123.7)

08

02

02. Բնակարանային շինարարություն

(184.1)

   

այդ թվում`

 
   

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում
 8-բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքներ

(184.1)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան