Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.235
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605268

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան

N 20-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 11/6-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 20-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու
 

1. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, սահմանված կարգով փաթեթավորված ընտրական փաստաթղթերը` մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրված, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, գործավարության մատյանը, կնիքը և դրոշմակնիքը` առանց մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրելու (կնիքը և դրոշմակնիքը՝ ԿԸՀ սահմանած կարգով) ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

(1-ին կետը փոփ., լրաց. 01.02.07 N 20-Ն, փոփ. 24.11.07 N 177-Ն)

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տարվում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ընտրական փաստաթղթերի հետ միաժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը, քվեարկության խցիկները:

Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներակայացուցիչները՝ իրենց միջոցներով:

3. Ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և սույն կարգի թիվ 1/1 հավելվածով հաստատված ստացական տալու միջոցով:

Ստացականը ստորագրվում և կնքվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որի առաջին մասը մնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, երկրորդ մասը` տրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

 

 

Հավելված 1/1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 20-Ն որոշման

 

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու վերաբերյալ

 

I մաս

 

Թիվ _____ ընտրատարածքի թիվ _______ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդունեց

 

p ընտրական փաստաթղթերի կնքված փաթեթը /պարկը/

p չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը գործավարության մատյանը

p քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության /արձանագրությունների/ երկու օրինակը /օրինակները/, մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը

p թիվ ________ կնիքը, դրոշմակնիքը _____ հատ

p քվեատուփեր ________ հատ

p քվեախցիկներ _________ հատ

_________________

ՏԸՀ նախագահ

____________________________
ԸԸՀ նախագահ ստորագրություն

 

 

«____» _______________ 200 թ.

 

ԸԸՀ-ի Կ.Տ.

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու վերաբերյալ

 

II մաս

 

Թիվ _____ ընտրատարածքի թիվ _______ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդունեց

 

p ընտրական փաստաթղթերի կնքված փաթեթը /պարկը/

pչօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը գործավարության մատյանը

pքվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության /արձանագրությունների/ երկու օրինակը /օրինակները/, մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը

p թիվ ________ կնիքը, դրոշմակնիքը _____ հատ

p քվեատուփեր ________ հատ
p
քվեախցիկներ _________ հատ

_________________

ՏԸՀ նախագահ

____________________________
ԸԸՀ նախագահ ստորագրություն

 

 

«____» _______________ 200 թ.

 

ԸԸՀ-ի Կ.Տ.

(հավելվածը փոփ., լրաց. 01.02.07 N 20-Ն, 24.11.07 N 177-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 20-Ն
24.11.2007, N 177-Ն 28.11.2007, N 20-Ն
01.02.2007, N 20-Ն 11.03.2007, N 20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան