Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.234
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605267

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ եվ դրոշմակնիքները ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.02.07 N 6-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 492-րդ հոդվածի 6-րդ կետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները և դրոշմակնիքները հետ վերադարձնելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 10/2-Ն որոշումը:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ.
հունիսի 22-ի թիվ 19-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները եվ դրոշմակնիքները հետ վերադարձնելու

(վերնագիրը լրաց. 01.02.07 N 6-Ն)

 

1. Քվեարկությունն անցկացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են ծրարներում փաթեթավորված կնիքներ, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև դրոշմակնիքներ:

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 6-Ն, փոփ. 24.11.07 N 174-Ն)

2. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը՝ քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում հանձնաժողովին հատկացված կնիքը, դրոշմակնիքը` ընտրական փաստաթղթերի հետ, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

(2-րդ կետը լրաց. 01.02.07 N 6-Ն, փոփ. 24.11.07 N 174-Ն)

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, որից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կատարում է գրառում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի, դրոշմակնիքների ստացման մասին:

(Պարբերությունը հանվել է 01.02.07 N 6-Ն)

(3-րդ կետը լրաց., փոփ. 01.02.07 N 6-Ն)

4. Ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված բոլոր տեղամասերից կնիքները ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է (տեղադրում է պարկում), այնուհետև փաթեթը (պարկը) կնքում` այդ մասին գրառում կատարելով հանձնաժողովի գործավարության մատյանում: Փաթեթը (պարկը) կնքելու համար դրան սոսնձված թղթի վրա կարող են ստորագրել հանձնաժողովի անդամները:

Համապետական ընտրությունների ժամանակ սույն կետում սահմանված կարգով փաթեթավորվում են նաև դրոշմակնիքները:

(4-րդ կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

(5-րդ կետը խմբ. 01.02.07 N 6-Ն)

51. Կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով վերադարձնելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է դրանց համապատասխանությունը սահմանված նմուշին և կատարվում կնիքների հանձնման ու ընդունման քանակական հաշվառում: Կնիքների նմուշները պարունակող թերթիկը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկի ուղեկցող գրության համար նախատեսված տեղում:

(51 կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

6. Վերադարձված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվառվում են, ստուգվում նրանց պիտանելիությունը, փաթեթավորվում և դրվում դրանց համար նախատեսված հատուկ պարկում (պարկերում): Պարկը փակվում և կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով, որի վերաբերյալ կնիքների հանձնման-ընդունման արձանագրությունների մատյանում կազմվում է արձանագրություն:

(հավելվածը լրաց., փոփ. 01.02.07 N 6-Ն, փոփ. 24.11.07 N 174-Ն)