Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1353-Ա
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGIETECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2004 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդում-200366054» և «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցում-9865270-Լրացումներ» վարկային ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և AREVA Energietechnic GmbH ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Երևան-375114, Զորավար Անդրանիկի 1, ՀՎՀՀ` 01522459) անունով «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGEITECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Հաշիվ-ապրանքագիր | ||||
համարը | ամսաթիվը | ապրանքների համառոտ նկարագրությունը | քանակը | ընդհանուր արժեքը | |
1. | N 26055 | 18.05.2007 թ. | ա. B5LC սնուցման աղբյուր 115/230 Վ | 2 հատ | 5074,0 շվեցարական ֆրանկ |
բ. P1LA հզորության ուժեղացուցիչ 50 Վտ | 4 հատ | ||||
գ. P4LQA բարձր հաճախականային ինվերտոր` ներառյալ REL.3. լիցենզիան | 1 հատ | ||||
2. | N 22 | 06.08.2007 թ. | լարման տրանսֆորմատոր | 3 հատ | 2550,0 եվրո |
լարման տրանսֆորմատորի համար տեղավորվող զետեղարան | 1 հատ | ||||
լարման տրանսֆորմատորի համար ներկառուցվող նյութ | 1 լրակազմ | ||||
չոր նյութ | 6 հատ | ||||
մոնտաժային նյութ | 1 լրակազմ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |