Գլխավոր տեղեկություն
Համար
N 1441-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.1346
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1441-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 443-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործունեության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1441-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) գործունեության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում` ելնելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, գլխավոր վարչության կանոնադրության և միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթներից:

2. Քաղաքացիական ավիացիան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը խթանող կարևորագույն ճյուղ է, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակներում պահուստի մոբիլիզացմանն ուղղված աշխատանքների ապահովման համար առաջնային ոլորտ:

3. Ավիացիայի մատուցած ծառայությունների առավելությունները, ժամանակի խնայողության և «տարածության» կրճատման իմաստով, կարևոր դեր են խաղում նաև գործարար հնարավորությունների ստեղծման, շուկաների աճի, միջազգային կապերի ամրապնդման և արգելքների նվազեցման գործում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

4. Հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, երկաթուղային տրանսպորտի փոխադրումների առկա խոչընդոտները, ավտոմոբիլային տրանսպորտով հեռավոր փոխադրումների սահմանափակումներն ու ցածր շահավետությունը` առանձնապես կարևորում են Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի ռազմավարական նշանակությունը: Ելնելով նաև այս առանձնահատկություններից, ինչպես նաև ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից` սույն ծրագրի նպատակներն են`

1) քաղաքացիական ավիացիայի մասով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթների կիրառումը, և միաժամանակ, երկրի ազգային անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակներում պահուստի մոբիլիզացմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) թռիչքային անվտանգության, ավիացիոն անվտանգության և ուղևորներին մատուցվող ծառայությունների ոլորտում այնպիսի համակարգի ձևավորումը, որը կապահովի շարունակական զարգացումն ուղևորների, ուղեբեռների և բեռների երաշխավորված ու անվտանգ փոխադրման ոլորտում, կբավարարի դրանց պահանջարկը, կխթանի քաղաքացիական ավիացիայի բնագավառում կապիտալ ներդրումները և կապահովի տնտեսական աճի պահանջները, կնպաստի քաղաքացիական ավիացիայում ժամանակակից օդանավերի շահագործմանը և թռիչքային անվտանգության բնագավառում Եվրամիության կառույցների լիիրավ անդամակցմանը, ավիացիոն անվտանգության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, առկա սարքավորումների տեսակների տեխնիկական վիճակի բարելավմանը և նորացմանը, ուղևորների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված արդյունավետ համակարգի ձևավորմանը, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, երկրի պաշտպանական, բնապահպանական, սոցիալական և այլ հիմնախնդիրների լուծմանը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

5. Ծրագրով նախանշված խնդիրների լուծման, քաղաքացիական ավիացիայի ոլորտի հետագա զարգացման, միջազգային օդային փոխադրումների իրավական կարգավորման նպատակով, համաշխարհային փորձի, միջազգային օդային իրավունքի և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության մոտեցումները միջազգային օդային հաղորդակցությունների բնագավառում` սահմանելով միջազգային չափանիշների կիրառման նկատմամբ Հայաստանի Հանրապետության մասնակցության աստիճանը և սկզբունքները, որոնք պետք է ներառեն մոտեցումներ կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրողների նկատմամբ:

6. Ծրագրի դրույթների իրականացման համար անհրաժեշտ են`

1) իրականացնել օրենսդրական փոփոխություններ` Հայաստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերը և օտարերկրյա օդանավերը թռիչքային անվտանգության վրա անմիջականորեն ազդող, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) 6-րդ հավելվածով նախատեսված սարքավորումներով համալրելու նպատակով (ծրագրի 6-րդ գլխի ժամանակացույցի (այսուհետ` ժամանակացույց) 1-ին և 23-րդ կետեր).

2) կատարելագործել քաղաքացիական ավիացիայի աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական բազան, ստեղծել ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և ուղևորների իրավական պաշտպանվածության ու տնտեսավարման նոր պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտ (ժամանակացույցի 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ կետեր).

3) աջակցել փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկայի աշխարհագրության ընդլայնմանը, ազատականացնել կանոնավոր և ոչ կանոնավոր բեռնափոխադրումները, փոխադրողների ազատ մրցակցության հիման վրա բարձրացնել օդային փոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների որակը (ժամանակացույցի 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետեր).

4) վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության ավիափոխադրումների շուկայում փոխադրողների շահագործման նկատմամբ (ժամանակացույցի 18, 20, 21 և 22-րդ կետեր).

5) սահմանել փոխադրողների պատասխանատվության վերաբերյալ պարտադիր ապահովագրության նվազագույն սահմանաչափերը (ժամանակացույցի 8-րդ կետ).

6) շարունակականության ապահովման նպատակով իրականացնել ավիացիոն մասնագետների ուսուցում և վերապատրաստում` այդ նպատակով քննարկումներ իրականացնել Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ` անհրաժեշտ ֆինանսական ռեսուսների ներգրավման համար.

7) իրականացնել ավիացիոն տեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, ուղևորների սպասարկման և ավիացիոն անվտանգության ոլորտներում մասնագետների պատրաստում (ժամանակացույցի 25, 26, 28, 30, 34, 35, 36 և 37-րդ կետեր).

8) իրականացնել օդանավերի թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմերի վերապատրաստում ու որակավորման բարձրացում` համաձայն ԻԿԱՕ-ի և այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների նորմատիվ փաստաթղթերի պահանջների (ժամանակացույցի 27, 3, 32 և 33-րդ կետեր).

9) ավիաընկերություններում թռիչքների անվտանգության կառավարման համակարգ ներդնելու, ինչպես նաև ԻԿԱՕ-ի թռիչքային անվտանգության ապահովման գլոբալ պլանով նախատեսված մյուս աշխատանքներն իրականացնելու նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքների իրականացում (ժամանակացույցի 1-ին կետ).

10) Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման շրջանակներում քայլեր ձեռնարկել թռիչքային անվտանգության գծով եվրոպական ավիացիոն կազմակերպությունների (ՋԻԷՅԷՅ/ԻԱՍԱ (JAA/EASA) կանոնները կիրառելու և այդ կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ (ժամանակացույցի 9-րդ կետ).

11) ձևավորել բարենպաստ միջավայր ավիացիոն տեխնիկայի սպասարկման և վերանորոգման այլընտրանքային կազմակերպությունների ստեղծման և խրախուսման նպատակով, ներդնել միջազգային և Եվրամիության թռիչքային ստանդարտներ և դրանց կիրառման նկատմամբ իրականացնել հսկողություն՝ նոր սերնդի օդանավերի, ավիացիոն շարժիչների և ավիացիոն արտադրատեսակների սպասարկման համար (ժամանակացույցի 31-րդ կետ).

12) իրականացնել վերահսկողություն Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական կազմակերպություններում ուսումնական ծրագրերի արդիականացման, ուսուցման մակարդակի բարձրացման և համապատասխան միջազգային կազմակերպությունների պահանջների կատարման բնագավառում (ժամանակացույցի 29-րդ կետ).

13) թռիչքային և ավիացիոն անվտանգության նկատմամբ մշտապես իրականացնել պետական վերահսկողություն (ժամանակացույցի 19-րդ կետ).

14) վերահսկողություն իրականացնել ուղևորափոխադրումների և սպասարկումների ոլորտում օդանավակայանների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ (ժամանակացույցի 24-րդ կետ).

15) առանձին ուղղություններով փոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման նպատակով կիրառել սերտիֆիկացումներ (վտանգավոր բեռների օդանավակայանային սպասարկումներ իրականացնող ծառայությունների, դրանց աշխատողների և օդային տրանսպորտով փոխադրումների սերտիֆիկացում, ավիացիոն անվտանգության հսկողություն իրականացնող աշխատողների սերտիֆիկացում (ժամանակացույցի 22-րդ կետ):

7. Ծրագրով սահմանված խնդիրների ապահովման համար պետք է նաև իրականացվեն ավիացիայի բնագավառի վերաբերյալ Հայաաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում նոր օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի մշակման և գործող օրենսդրական ակտերի վերանայման աշխատանքներ, ընդ որում, քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող օրենսդրական և նորմատիվ-իրավական ակտերի ընդունման հետ մեկտեղ, այլ ընդհանուր տնտեսական բնույթի օրենսդրական փաստաթղթերում նույնպես պետք է արտացոլվեն քաղաքացիական ավիացիայի առանձնահատկություններն ու շահերը:

8. Ուղևորների ու բեռների անվտանգ փոխադրումների իրականացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում քաղաքականության և սկզբունքների մշակման հիմքում պետք է ընկած լինի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված չափորոշիչների և պարզեցված ընթացակարգերի կիրառումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

9. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է գլխավոր վարչության բյուջետային միջոցներից, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցներից, ուղևորային փոխադրումներ և սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների միջոցներից:

10. Անհրաժեշտության դեպքում ծրագրի լրացուցիչ կամ համատեղ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հարցը կարող է որոշվել գլխավոր վարչության, Համաշխարհային բանկի, ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների և ուղևորային փոխադրումներ ու սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների համատեղ քննարկման արդյունքում:

 

V. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ծրագրի ավարտից հետո ակնկալվում են`

1) համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառն օդաչուական, ինժեներատեխնիկական և օդային երթևեկության կառավարման որակյալ մասնագետներով.

2) թռիչքային անվտանգության աշխատանքներում կիրառել ԻԿԱՕ-ի չափորոշիչները և թռիչքային անվտանգության գծով եվրոպական ավիացիոն կազմակերպությունների (ՋԻԷՅԷՅ/ԻԱՍԱ (JAA/EASA)) կանոնները և անդամակցել այդ կազմակերպություններին.

3) ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերը համապատասխանեցնել ԻԿԱՕ-ի և եվրամիության չափորոշիչներին` տեղայնացնելով դրանք օդանավակայաններում և ավիաընկերություններում՝ բարձրացնելով ավիացիոն անվտանգության աշխատանքների որակը.

4) ուղևորներին մատուցել որակյալ ծառայություններ.

5) ապահովել ուղեբեռների և բեռների երաշխավորված ու անվտանգ փոխադրումը.

6) փոխադրողների ազատ մրցակցության հիման վրա ձևավորել բարձր որակի մատուցվող ծառայությունների շուկան.

7) խթանել կապիտալ ներդրումները և նպաստել ժամանակակից օդանավերի շահագործմանը.

8) նպաստել Հայաստանի Հանրապետությունում առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, երկրի անվտանգության, պաշտպանական, բնապահպանական, սոցիալական և այլ հիմնախնդիրների լուծմանը:

 

VI. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ` ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Ժամկետը Ծախսերը Ֆինանսավորման
աղբյուրները
1 2 3 4 5
1. Ավիաընկերություններում թռիչքների անվտանգության կառավարման համակարգ ներդնելու, ինչպես նաև ԻԿԱՕ-ի թռիչքային անվտագության ապահովման գլոբալ պլանով նախատեսված մյուս աշխատանքներն իրականացնելու նպատակով առաջարկ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 2009 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի համապատասխանեցումը Եվրամիության պահանջներին 2008-2009 թթ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
3. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը օդանավերի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգի մասին 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
4. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թ. մարտի 23-ի N 64-Ն հրամանով հաստատված վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների փոխադրման կարգի լրամշակումը 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
5. ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի լրամշակումը 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
6. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի ինքնագրիչների վերահսկման ձեռնարկի մշակումը և հաստատումը 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
7. Աշխատանքներ տանել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման համար» Կոնվենցիային (Մոնրեալ, 1999 թվականի մայիսի 28) միանալու ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
8. Աշխատանքներ իրականացնել օդանավ շահագործողների կողմից հնարավոր վնասի դեպքում երրորդ անձանց, ուղևորի, ուղեբեռի, բեռի նկատմամբ պարտադիր ապահովագրության նվազագույն սահմանաչափերը սահմանելու և դրանց պայմանների կատարման պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
9. Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման շրջանակներում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել թռիչքային անվտանգության գծով եվրոպական ավիացիոն կազմակերպությունների (JAA/EASA) կանոնները կիրառելու և այդ կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում Համաշխարհային բանկի, Եվրամիության և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին
10. Աշխատանքներ տանել «Եվրոպական Համայնքի և Հայաստանի Հանրապետության միջև օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների վերաբերյալ» համաձայնագրի կնքման ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
11. Աշխատանքներ տանել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» նոր խմբագրությամբ համաձայնագրի կնքման ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
12. Աշխատանքներ տանել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
13. Աշխատանքներ տանել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի կնքման ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
14. Աշխատանքներ տանել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման ուղղությամբ 2008 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
15. Տանել հետևողական բանակցություններ այն երկրների ավիացիոն իշխանությունների հետ, որոնց հետ կնքված չեն օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրեր շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
16. Օտարերկրյա ավիացիոն իշխանությունների հետ վարել համապատասխան բանակցային աշխատանքներ` օդային հաղորդակցությունների նկատմամբ ավելի ճկուն քաղաքականություն վարելու նկատառումներով շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
17. Վարել ճկուն քաղաքականություն կանոնավոր և ոչ կանոնավոր բեռնային օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
18. Վերահսկողություն սահմանել ավիափոխադրողների կողմից Հայաստանի օդային փոխադրումների շուկայում մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
19. Վերահսկողություն սահմանել թռիչքային և ավիացիոն անվտանգության կանոների պահպանման, ինչպես նաև ավիափոխադրողների կողմից Հայաստանի օդային փոխադրումների շուկայում մատուցվող ծառայությունների անվտանգության նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
20. Իրականացնել վերահսկողություն ուղևորների փոխադրման ավիատոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքերում օդանավ շահագործողի կողմից ուղևորի կարիքները հոգալու մասով պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
21. Կանոնակարգել օդային փոխադրումների իրացման վկայականի (գործակալի վկայական) ստացման ընթացակարգը և վերահսկողություն իրականացնել օդային փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
22. Կանոնակարգել հայկական գրանցում ունեցող օդանավ շահագործողների կողմից մատուցվող առանձին ծառայությունների սերտիֆիկացման աշխատանքները, վերահսկողություն իրականացնել հայկական գրանցում ունեցող օդանավ շահագործողների կողմից մատուցվող առանձին ծառայությունների որակի նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
23. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերը և այն օտարերկրյա օդանավերը, որոնք իրականացնում են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, համալրել այնպիսի սարքավորումներով, որոնք անմիջականորեն ազդում են թռիչքային անվտանգության վրա և նախատեսված են ԻԿԱՕ-ի 6-րդ հավելվածով շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում փոխադրողների միջոցների հաշվին
24. Համապատասխան վերահսկողություն իրականացնել հայկական գրանցում ունեցող և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից, ընդունված կարգին համապատասխան, կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման և կանոնավորության պահպանման նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
25. Օդային երթևեկության կարգավարների մասնագիտական վերապատրաստումը և անգլերեն լեզվի վարժանքը` ԻԿԱՕ-ի ուսումնական կենտրոններում (Պրահա, Լոնդոն) շարունա-
կական
տարեկան 56.5 մլն դրամ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի միջոցների հաշվին
26. Կարգավարների անգլերեն լեզվի ուսուցումը` Հայաստանի ամերիկյան համալսարանում 2008 թ. 0.8 մլն դրամ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի միջոցների հաշվին
27. Թռիչքների ղեկավարի որակավորման բարձրացումը` Սանկտ Պետերբուրգի ավիացիոն ակադեմիայում 2008 թ. 0.3 մլն դրամ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի միջոցների հաշվին
28. Օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական որակավորման բարձրացումը և անգլերեն լեզվի կատարելագործումը` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում շարունա-
կական
տարեկան 2.5 մլն դրամ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի միջոցների հաշվին
29. Վերահսկողություն սահմանել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում ուսումնական ծրագրերի արդիականացման, ուսուցման մակարդակի բարձրացման և համապատասխան միջազգային կազմակերպությունների պահանջների կատարման նկատմամբ շարունա-
կական
ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին
30. Վերապատրաստել ավիացիոն տեխնիկայի շահագործման և սպասարկման մասնագետներ` «մարդկային գործոնի» բնագավառում 2009 թ. 3000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից
31. Ձևավորել բարենպաստ միջավայր ավիացիոն տեխնիկայի սպասարկման և վերանորոգման այլընտրանքային կազմակերպությունների ստեղծման և խրախուսման նպատակով, ինչպես նաև ներդնել միջազգային և Եվրամիության թռիչքային ստանդարտներ 2009 թ. ֆինանսական ծախսեր չեն նախատեսվում  
32. Վերապատրաստել օդանավերի վթարային ռադիոփարոսների նույնականացման, ծածկագրերի հատկացման, ծածկագրման, ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ համակարգում գրանցման և հաշվառման մասնագետներ 2008 թ. 25300 ռուբլի և 3000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից
33. Վերապատրաստել օդանավերի թռիչքային պիտանիության բնագավառում ավիաընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնող մասնագետներ 2008 թ. 6300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից
34. Վերապատրաստել ավիացիոն ավտանգության մասնագետներ 2008-2010 թթ. 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` 1 մասնագետի հաշվարկով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից
35. Վերապատրաստել վթարափրկարարական աշխատանքների մասով մասնագետներ 2008-2010 թթ. 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` 1 մասնագետի հաշվարկով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից
36. Վերապատրաստել վտանգավոր բեռների փոխադրման մասով մասնագետներ 2008-2010 թթ. 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` 1 մասնագետի հաշվարկով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից
37. Մասնագետների որակավորման բարձրացումը` ավիացիոն տեխնիկայի թռիչքային պիտանիության մասով շարունա-
կական
3000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցներից միջազգային կազմակերպությունների միջոցներից

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան