Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1350
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 195-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
« |
195. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և 2001 թվականի մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
պետական ոչ առևտրային կազմակերպություններին և պետական կառավարչական հիմնարկներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքների նվազագույն նորմատիվների վերանայում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2007 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 17 Երևան
|
|