Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1466-Ա
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմին տիրապետման և օգտագործման իրավունքով հանձնված 5660114 դրամ սկզբնական արժեքով 5 համակարգիչը (PS Aser Veriton 7200 D Pentium 4), 5 մոնիտորը (Belinea 103020 «17»), 3 տպիչ սարքը (UTAX LP 118) և 5 անխափան սնուցման սարքը (APS 500 UPS) նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությանը նպաստելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|