Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
6 դեկտեմբերի 2007 թվականի N 1444-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1323-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից գույք առանձնացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 67-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1323-Ա որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը «կառուցվածքները» բառից հետո լրացնել «և դրանցով զբաղեցված` 36900.0 քառ. մետր մակերեսով հողամասը` 166935600 դրամ կադաստրային արժեքով» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|