Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1319-Ա
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևանի քաղաքապետարանին ամրացված` Արգիշտի փողոցի N 1 հասցեում գտնվող վարչական շենքից` Երևանի պատմության թանգարանի կողմից փաստացի զբաղեցված 3104.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով (այդ թվում` նկուղային հարկից` 1392.3 քառ. մետր և 1-5-րդ հարկերից միասին` 1712.3 քառ. մետր) և 501431707 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևան քաղաքի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Երևան քաղաքի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ ու անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով այն իրականացնել «Երևան քաղաքի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Երևանի քաղաքապետին` «Երևան քաղաքի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|