Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.04/15(289) Հոդ.389
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.09.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 սեպտեմբերի 2007 թ.

N 297-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. կանոնակարգ 2-ի 18-րդ կետի «20 տոկոս» բառերը փոխարինել «15 տոկոս» բառերով.

1.2. կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բանկի կողմից այլ բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,».

1.3. կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով.

1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ

2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

3) եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը:».

1.4. կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկի գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով՝ նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով:».

1.5. կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից՝ ոչ ավելի, քան բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի (նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումար՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով) տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝

 

նվազագույն (ՎՊՀ, ՀԿ* 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ), եթե ՀԿ* 0.25-ՎՊ=(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) 0

0, եթե ՀԿ* 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) < 0

 

որտեղ՝

 

ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,
ՎՊՀ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,
ՀԿ - բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքն է,
ՆԱՍԿ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է,
ՆԱԿՆ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է,
ՆԱԱՄ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են,
ՆԱԱԶ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների արժեզրկումից կորուստներն են,
ՆԱՎԳ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների վերագնահատումից կորուստներն են:

 

Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները,».

1.6. կանոնակարգ 2-ը լրացնել 29.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.1. Սույն կանոնակարգի իմաստով՝ բանկի կողմից տրված փոխատվությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխատվություն, եթե տվյալ փոխատվության գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1. փոխատվությունը տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով, և

2. փոխատվությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, և

3. փոխառուի լուծարման կամ վերակազմավորման դեպքում տրամադրված փոխատվությունը ստորադաս է փոխառուի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ՝ մասնակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունների:».

1.7. կանոնակարգ 2-ի 38-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն կանոնակարգով սահմանված Ն31 նորմատիվի ռիսկ տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ում (այսուհետ՝ հավելված 3) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

2.1. հավելված 3-ը լրացնել 10.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Այն տեղական կամ օտարերկրյա կազմակերպությունները, որոնց պարտավորություններն ամբողջությամբ երաշխավորված են որևէ պետության կողմից, դրանց նկատմամբ պահանջները կշռելիս կարող են հիմք ընդունել տվյալ պետության համապատասխան ռիսկի կշիռը:».

2.2. հավելված 3-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, բանկը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

1. այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի 6.26 կամ 6.30 կետերին և աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել 100 տոկոս ռիսկի կշռով,

2. այն դեպքում, երբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված, ինչպես նաև դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված պահանջները, համաձայն 6.17-ից 6.21-րդ կետերի, ստանում են 150 տոկոս ռիսկի կշիռը, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջները պետք է ընդգրկել 150 տոկոս ռիսկի կշռով,

3. այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները:».

2.3. հավելված 3-ի 13.2 և 13.3-րդ կետերը «պարտավորություններ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների))» բառերով.

2.4. հավելված 3-ի 16-րդ կետի «ա» ենթակետը «կամ» բառից հետո լրացնել «այլ անձի (բացառությամբ՝ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատերի) կողմից տրամադրված» բառերով.

2.5. հավելված 3-ի 16-րդ կետի «գ» ենթակետը «գրավի» բառից հետո լրացնել «առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը» բառերով, իսկ «մարման» բառը փոխարինել «մինչև մարումն ընկած» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի «Շուկայական ռիսկի հաշվարկ» հավելված 4-ում (այսուհետ՝ հավելված 4) կատարել հետևյալ փոփոխությունը.

3.1. հավելված 4-ի 16.2-րդ կետում «2-րդ տարի» բառերը փոխարինել «1-ից մինչև 2 տարի» բառերով, «3-րդ տարի» բառերը՝ «2-ից մինչև 3 տարի» բառերով, «4-րդ տարի» բառերը՝ «3-ից մինչև 4 տարի» բառերով, «5-րդ տարի» բառերը՝ «4-ից մինչև 5 տարի» բառերով, «6-րդ տարի» բառերը՝ «5-ից մինչև 7 տարի» բառերով, «7-ից 10 տարի» բառերը՝ «7-ից մինչև 10 տարի» բառերով, «11-ից 15 տարի» բառերը՝ «10-ից մինչև 15 տարի» բառերով, «16-ից 20 տարի» բառերը՝ «15-ից մինչև 20 տարի» բառերով, «21 տարի և ավելի» բառերը՝ «20 տարի և ավելի» բառերով».

3.2. հավելված 4-ի 32-րդ կետի «բ» ենթակետում «31» թիվը փոխարինել «32» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1.2, 1.3, 1.4 և 1.5 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից վեց ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան