Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1357-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի 7-րդ մասի ու 113-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական քարոզչության իրականացման ընթացքում կատարված ծախսերի 50 տոկոսը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվարկային հաշվին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 29454.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ներկայացված գրավոր պահանջագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարային փաստաթղթերի հիման վրա` առանց ծախսերը հիմնավորող այլ փաստաթղթեր ներկայացնելու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|