Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1471-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Գումար հատկացնելու մասին» N 12-Ա որոշման համաձայն ստացված և Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվին փոխանցված 725,000.0 եվրոյին համարժեք դրամ գումարից 88,939.22 եվրոյին համարժեք դրամը 10-օրյա ժամկետում վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Գումար հատկացնելու մասին» N 12-Ա որոշման «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, շենք գնելու և վերանորոգելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 636,060.78 եվրոյին համարժեք դրամ, որից` 498,932.78 եվրոյին համարժեք դրամը` շենք գնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) և 137,128.0 եվրոյին համարժեք դրամը` նշված շենքի վերանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|