Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.130
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2008 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

ա. անվանման մեջ, 1-ին և 4-րդ կետերում «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհուրդ» բառերով,

բ. 2-րդ կետը «վարկային համաձայնագրով (4038-AM),» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված և հոկտեմբերի 4-ին վավերացված «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» վարկային համաձայնագրով,» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագրի» մասով)
Գ. Խաչատրյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
Գ. Ալեքսանյան - «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Ս. Պոպոֆֆ - «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» մասով)
Պ. Լորեն - «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Սևանա լճի բնապահպանական ծրագրի» մասով)»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. հունվարի 26
Երևան