«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2007 թ. |
թիվ 317-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) կանոնակարգ 2-ի 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|