Գլխավոր տեղեկություն
Համար
N 1116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.436
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.11.2007
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60507431

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1116-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 5-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայողի կողմից», «քաղաքացիական ծառայողի» բառերը.

2) հավելվածի 7-րդ կետի «զ.2» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ.2) դատվածության բացակայության մասին տեղեկանքը, որը համապատասխան մարմնի աշխատակազմն ստանում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում Օրենքով սահմանված կարգով նշանակում կատարվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով.».

3) հավելվածի 23.1-րդ կետում «և «ժէ» բառերից առաջ լրացնել «ժե», «ժզ» բառերը:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ
Մ. Բադալյան