Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
6 դեկտեմբերի 2007 թվականի N 1428-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 240.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 150.0 հազ. դրամ, Գևորգ Ավագյանին` 120.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 60.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Արթուր Հովհաննիսյանին` 60.0 հազ. դրամ, Կարեն Ախոյանին` 180.0 հազ. դրամ, Արթուր Սարգսյանին` 30.0 հազ. դրամ, Վլադիմիր Զաքարյանին` 60.0 հազ. դրամ, Հենրիկ Մարտիկյանին` 30.0 հազ. դրամ, Արսեն Գրիգորյանին` 30.0 հազ. դրամ և Արսեն Չիտչյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1050.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|