Գլխավոր տեղեկություն
Համար
N 1413-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1413-Ա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրա հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները և հաշվեկշռային արժեքով` սեփականության իրավունքով հանձնել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1413-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

NN
ը/կ
Կազմակերպության անվանումը Տրանսպորտային միջոցի մակնիշը Թողարկման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ) Հատկացվող տրանսպորտային միջոցների թիվը (հատ)
1. «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ ավտոմեքենա
ԳԱԶ 31105-120
2005 թ. 3 640 000 1
2. «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ ավտոմեքենա
ԳԱԶ 3102-121
2005 թ. 5 160 000 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան