Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1413-Ա
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրա հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները և հաշվեկշռային արժեքով` սեփականության իրավունքով հանձնել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
NN ը/կ |
Կազմակերպության անվանումը | Տրանսպորտային միջոցի մակնիշը | Թողարկման տարեթիվը | Հաշվեկշռային արժեքը (դրամ) | Հատկացվող տրանսպորտային միջոցների թիվը (հատ) |
1. | «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ | ավտոմեքենա ԳԱԶ 31105-120 |
2005 թ. | 3 640 000 | 1 |
2. | «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ | ավտոմեքենա ԳԱԶ 3102-121 |
2005 թ. | 5 160 000 | 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |