Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1411-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից 2002-2003 թվականներին մատուցված հակահրդեհային ծառայությունների դիմաց «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունից 40.854.372 դրամ պարտքն ստանալու և «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պահպանող նախկին հրշեջ մասի աշխատողների աշխատավարձերի պարտքերը վճարելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|