ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ1 նոյեմբերի 2007 թվականի N 1260-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 127-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի «Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 127-Ա որոշման մեջ «166200.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «180670.0 հազ. դրամ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|