ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1334-Ն
ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 161-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթների 5.3-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե), ի դեմս կոմիտեի նախագահ _____________ ____________________________________________________________ -ի, որը
(անունը, ազգանունը)
գործում է կոմիտեի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և _________________________
_________________________________________________________________
(ոռոգման ծառայություններ մատուցող ընկերության անվանումը)
ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս ընկերության գործադիր տնօրեն _____________
__________________________ -ի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա,
(անունը, ազգանունը)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Պայմանագրով սահմանվում են հիմնականում այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում ընկերությունը կարող է հավակնել դրամաշնորհի տեսքով պետական ֆինանսական աջակցության:
1.2. Պայմանագրով կոմիտեն տվյալ տարվա պետական բյուջեի շրջանակներում և ֆինանսական պարտավորությունների կատարման եռամսյակային ժամանակացույցին համապատասխան ապահովում է համապատասխան ֆինանսական աջակցության տրամադրումն ընկերությանը:
2. Պայմանագրի գործողության ժամկետը և պայմանագրի գործողության ժամանակահատվածում սահմանված աջակցության չափերը
2.1. Պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով:
2.2. Պայմանագրով ընկերությանն առաջիկա տարիների կտրվածքով նախատեսվում է հատկացնել ֆինանսական աջակցություն` 2008 թվականին` ______ մլն դրամ, 2009 թվականին` ______ մլն դրամ, 2010 թվականին` ______ մլն դրամ, 2011 թվականին` ______ մլն դրամ:
2.3. Պայմանագրի գործողության ժամանակահատվածում պայմանագրով սահմանված ֆինանսական աջակցության չափերն առաջիկա երեք տարվա կտրվածքով ենթակա չեն վերանայման և փոփոխման, բացառությամբ պայմանագրի 4.1-ին կետում նախատեսված դեպքերի:
3. Ընկերությանը պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նախապայմանները
3.1. Ընկերությանը պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է, եթե ընկերությունը բավարարում է սույն կետով նշված բոլոր պահանջները`
ա) ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահմանը.
բ) ոռոգելի հողատարածքների նվազագույն չափը.
գ) կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանը:
3.2. Պայմանագրի 3.1-ին կետի «ա» ենթակետում նշված` ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահմանն ըստ տարիների սահմանվում է` 2008 թվականին` ______ դրամ, 2009 թվականին` ______ դրամ, 2010 թվականին` ______ դրամ, 2011 թվականին` ______ դրամ:
3.3. Պայմանագրի 3.1-ին կետի «բ» ենթակետում նշված` ոռոգելի հողատարածքների նվազագույն չափն ըստ տարիների սահմանվում է` 2008 թվականին` ______ հա, 2009 թվականին` ______ հա, 2010 թվականին` ______ հա, 2011 թվականին` ______ հա:
3.4. Պայմանագրի 3.1-ին կետի «գ» ենթակետում նշված` կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանն ընթացիկ տարվա համար սահմանվում է 0, իսկ պայմանագրի կնքման պահին առկա պարտավորություններից ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր տարի մարել այդ պարտավորությունների առնվազն 20 տոկոսը:
4. Պայմանագրի վերանայումը և դրամաշնորհից զրկումը
4.1. Պայմանագրի 2.2-րդ կետում ամրագրված ֆինանսական աջակցության չափերը ենթակա են վերանայման`
ա) Հայաստանի Հանրապետությունում գնաճի միջին տարեկան 6 տոկոս մակարդակը գերազանցելու պարագայում` 6 տոկոսը գերազանցող մասի և պայմանագրով ամրագրված դրամաշնորհի գումարի արտադրյալի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխության դեպքում` նախորդ տարվա գնովի ջրի ծավալների և հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների հավելաճի արտադրյալի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում` ընկերության կողմից նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման և հանձնաժողովի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի սակագների հավելաճի արտադրյալի չափով.
դ) կոմիտեի և ընկերության համաձայնությամբ` օրենքով սահմանված կարգով:
4.2. Պայմանագրի 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերի չկատարումը հիմք կարող է հանդիսանալ պայմանագրի 2.2-րդ կետում ամրագրված ֆինանսական աջակցության չափերի նվազման ուղղությամբ վերանայման` ընդհուպ մինչև ընկերությանը պետական ֆինանսական աջակցությունից զրկելու համար:
5. Կողմերի իրավունքները
5.1. Կոմիտեն իրավունք ունի`
5.1.1. Պայմանագրի 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերի չկատարման դեպքում դադարեցնել գումարների տրամադրումը, եթե ընկերության կողմից խախտվել են պայմանագրի դրույթները:
5.1.2. Իրականացնել դիտարկումներ (մոնիթորինգ)` պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով:
5.2. Ընկերությունն իրավունք ունի`
5.2.1. Տվյալ տարվա պետական բյուջեով, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցով և պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում կոմիտեից պայմանագրով սահմանված ժամկետներում պահանջելու համապատասխան գումարների տրամադրումը:
6. Կողմերի պարտավորությունները
6.1. Կոմիտեն պարտավոր է`
6.1.1. Ֆինանսավորման համար ընկերության առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում քննարկել և համաձայնության դեպքում սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ֆինանսավորման:
6.1.2. Ֆինանսավորման համար ընկերության առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում քննարկել և անհամաձայնության դեպքում հետ վերադարձնել ընկերությանը` վերջինիս կողմից քննարկելու և լրամշակելու նպատակով:
6.2. Ընկերությունը պարտավոր է`
6.2.1. Տվյալ տարվա պետական բյուջեի շրջանակներում և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցին համապատասխան յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը կոմիտե ներկայացնել ֆինանսավորման համար անհրաժեշտ առաջարկություններ և նախորդ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը:
6.2.2. Պայմանագրի 2.2-րդ կետով ստացված գումարները ծախսել միայն անկանխիկ եղանակով:
6.2.3. Կատարել պայմանագրի 3-րդ կետով նախատեսված պայմանների կատարումը:
7. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը
7.1. Պայմանագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել`
ա) եթե կողմերից որևէ մեկի կողմից կատարվել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտում: Խախտող կողմին գրավոր ներկայացվում է խախտման բովանդակությունը` դրանք շտկելու առաջարկություններով, և տրվում է 10-օրյա ժամկետ` առաջացած խնդիրները լուծելու համար: Նշված ժամանակահատվածից հետո խախտումը չվերացվելու դեպքում խախտումը վերացնելու պահանջ ներկայացրած կողմն իրավասու է գրավոր զգուշացմամբ դադարեցնել պայմանագիրը.
բ) կողմերի գրավոր համաձայնությամբ.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
8. Վեճերի լուծման կարգը
8.1. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
8.2. Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
9. Այլ պայմաններ
9.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:
9.2. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
10. Կողմերի գտնվելու վայրերը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Կոմիտե |
Ընկերություն |
Գտնվելու վայրը |
|
Բանկային վավերապայմանները |
Բանկային վավերապայմանները |
ՀՎՀՀ |
ՀՎՀՀ |
Հեռախոսահամարը |
Հեռախոսահամարը |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
____ __________ 200 թ. |
____ __________ 200 թ. |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |