Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.03.06/3(9) Հոդ.397
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 171-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

ա) համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացու վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 24-ի
թիվ 171-Ն որոշման

 

____________________________________________

(նշվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

______________________________________________ 20   թ. ______ « »-ի

(նշվում է «Հանրապետության Նախագահի» կամ «ՀՀ Ազգային ժողովի» բառերը)

 

ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել

____________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն)

 

ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

 

Քվեարկության օրը գտնվելու եմ_________________________________________

 

(նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և հասցեն)

____________________________________________________________

 

 

Դիմող ____________________

 

________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

(ստորագրություն)

 

____ _______________ 20   թ.

 

Դիմումը կարող է ներկայացվել քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ:

Քաղաքացին դիմումը ներկայացնում է անձամբ` իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:

Դիմումի ձևը տրամադրվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 24-ի
թիվ 171-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու ԵՎ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ

 

Քաղ.________________________________________________________-ի

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ _____________________________________

 

Անձնագիր _____________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

 

Հաշվառված_____________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն)

_____________________________________________________________

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են

_____________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրի հասցեն, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ

ընկած ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)

 

ընտրողների ցուցակից և ընդգրկվել _____________մարզի _____________ համայնքի,

 

______________________________ հասցեի, թիվ _______ ընտրական տեղամասի

(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած

ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում)

 

ընտրողների ցուցակում:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

____________________

 

_________________

(ազգանունը)

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

____ ______________ 20   թ.

 

Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում:

Քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացին տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթի հետ միասին, քվեարկության օրը ներկայացնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին: