Գլխավոր տեղեկություն
Համար
N 1244-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1244-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք կազմակերպություններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 25-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետի համաձայն միացման ձևով վերակազմակերպված կազմակերպությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպման, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքի վերանորոգման, բուսաբանության ինստիտուտի հերբարիումի մասնաշենքի վերանորոգման և ջեռուցման իրականացման, ինչպես նաև բուսաբանական այգու տարածքի պահպանությունն ապահովող առաջնահերթ բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 44,395.0 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի N 1530-Ն որոշման 1-ին կետի համաձայն միացման ձևով վերակազմակերպված կազմակերպությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպման համար` 4,395.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքի վերանորոգման համար` 20,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հերբարիումի մասնաշենքի վերանորոգման և ջեռուցման իրականացման, ինչպես նաև բուսաբանական այգու տարածքի պահպանությունն ապահովող առաջնահերթ բարեկարգման աշխատանքների համար` 19,600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 27
Երևան