Գլխավոր տեղեկություն
Համար
N 1354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2007-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36.1 Հոդ.1237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1354-Ն որոշման

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

Պաշտոնների անվանումները Պաշտոնային
դրույքաչափը (դրամ)
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ 180000
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 170000
Գլխավոր վարչության պետի տեղակալ 150000
Վարչության պետ 145000
Վարչության պետի տեղակալ 142000
Բաժնի պետ 140000
Ավագ խմբի պաշտոններ
Բաժնի պետի տեղակալ 137000
Բաժանմունքի պետ 136000
Միջին խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 135000
Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 115000
Ավագ քննիչ 90000
Քննիչ 85000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան