Basic information
Number
N 734-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.06.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.06.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.06.2012
Effective date
20.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2012 թվականի N 734-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԹԱՂԱՄԱՍԸ ԲՈՒԼՎԱՐԱՅԻՆ ՓՈՂՈՑԻՆ ՄԻԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում անցկացված «Գյումրի քաղաքի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները՝ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև N ՇՄ-ԲԸ-ԱՇՁԲ-ՃՇ-12/01 ծածկագրով 489837392 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 19

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation