Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 հունիսի 2012 թվականի N 26
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ առաջնահերթ միջոցառումների ցանկին ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 28-ի նիստի N 26 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
I. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն ծրագրում օգտագործվում են հետևյալ հասկացությունները
1) Ներհիվանդանոցային վարակ (Այսուհետ` նաև ՆՀՎ) - Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժվելու և հետազոտվելու ընթացքում հիվանդի ձեռք բերած վարակը` անկախ դրա կլինիկական դրսևորման ժամանակից (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում կամ դուրս գրվելուց հետո): Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակները ևս դասվում են ՆՎՀ-ների շարքին.
2) Վարակի հսկողություն (ՎՀ) - համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված համալիր միջոցառումների համակարգ՝ ուղղված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը.
3) Հակաբիոտիկակայունություն - մանրէային շտամի կայունություն մեկ կամ մի քանի հակաբիոտիկների նկատմամբ.
4) Կայունություն վարակազերծիչ միջոցների նկատմամբ- վիճակ, երբ մանրէները աճում են սննդային միջավայրի վրա վարակազերծիչ լուծույթի համապատասխան խտության և ազդեցության անհրաժեշտ ժամանակահատվածի ներգործության արդյունքում.
5) Հոսպիտալային շտամ - բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում շրջանառող և դրանց պայմաններին հարմարված մանրէ:
6) Ինվազիվ միջամտություն - օրգանիզմի բնական պատնեշները հաղթահարող սարքավորումների կիրառմամբ բժշկական միջամտություն, որի ընթացքում հարուցիչները կարող են ներթափանցել անմիջականորեն արյան հուն կամ հիվանդի այլ օրգան-համակարգեր.
7) Վարակի հսկողության պատասխանատու - բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բժիշկ-համաճարակաբան, կամ գլխավոր բժշկի հրամանով նշանակված և համապատասխան ուսուցում անցած որևէ այլ մասնագետ` գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, ավագ բուժքույր և այլն:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժվելու և հետազոտվելու ընթացքում հիվանդների մոտ կարող են զարգանալ վարակիչ հիվանդություններ, որոնք նրանց մոտ բացակայել են ընդունման պահին: Դրանց ընդունված է անվանել ներհիվանդանոցային վարակներ (ՆՀՎ): Այդ հիվանդությունները կարող են դրսևորվել ոչ միայն հիվանդանոցում, այլև հիվանդանոցից հիվանդի դուրս գրվելուց հետո: ՆՀՎ-ները կարող են արձանագրվել տարբեր մեծության և մասնագիտական ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և արտահայտվել որպես հետվիրահատական, հետծննդաբերական, շնչառական, միզուղիների, արյան հունի, մաշկային և նորածնային վարակային բարդություններ: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակները ևս դասվում են ՆՀՎ-ների շարքին, որոնք միաժամանակ համարվում են նաև մասնագիտական հիվանդություններ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 458-Ն որոշման:
3. ՆՀՎ-ների կանխարգելումը հիմնախնդիր է եղել բժշկագիտության զարգացման բոլոր փուլերում և այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին աշխարհի գրեթե բոլոր երկրների համար, քանի որ նկատվում է դրանց տարածվածության, հիվանդացության և մահաբերութան աճի միտում: Չնայած բժշկագիտության զարգացմանը և նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` այնուամենայնիվ ՆՀՎ-ների 2/3-ը շարունակում է մնալ անհաղթահարելի:
4. Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների, աշխարհում տարեկան ավելի քան 14 մլն մարդ տառապում է ՆՀՎ-ներից: Համաձայն աշխարհում կատարված մի շարք հետազոտությունների` զարգացած երկրների ժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացող հիվանդների առնվազն 5-12%-ի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ, իսկ զարգացող երկրներում այդպիսի հիվանդները կազմում են ավելի քան 25%: Համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ` ԱՄՆ) հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների` ԱՄՆ-ում տարեկան արձանագրվում է բուժման ընթացքում ձեռք բերված վարակների 2 մլն դեպք, որից 98 987-ը՝ մահվան ելքով:
5. Բուժման ընթացքում ձեռք բերված վարակային բարդությունները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի`
1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հիվանդների ձեռք բերած վարակներ.
2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակներ:
6. ՆՀՎ-ներն առաջանում և տարածվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային նորմերի և կանոնների խախտման, նաև բժշկական միջամտությունների ակտիվացման, նորագույն ախտորոշիչ սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրման հետևանքով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեխնոլոգիապես բարդ ախտորոշիչ և բուժական նոր միջամտությունների կիրառումը զգալիորեն բարձրացնում է ՆՀՎ-ների առաջացման վտանգը, քանի որ ցանկացած նոր բուժախտորոշիչ միջամտություն վարակի զարգացման մինչ այդ անհայտ հնարավորություն է պարունակում:
7. Զգալիորեն մեծացել և շարունակում են աճել հակաբիոտիկների և հականեխիչների օգտագործման ծավալները: Դրանց ոչ նպատակային և չհիմնավորված կիրառումը նպաստում է մանրէների հոսպիտալային շտամների ձևավորմանը:
8. Ստեղծվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ և ախտորոշիչ խոշոր համալիրներ, ինչը նպաստում է դրանցում շրջանառող մանրէների արագ տարածմանը՝ բուժանձնակազմի և հիվանդների միջոցով:
9. Կան նաև հիվանդների որոշակի խմբեր, որոնք հատկապես խոցելի են ՆՀՎ-ների նկատմամբ` նորածիններ, տարեց, իմունադեֆիցիտային վիճակներով, հիմնական հիվանդության ծանր ընթացքով և բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով, ինվազիվ միջամտությունների ենթարկված, օրգանների փոխպատվաստում ստացած հիվանդներ և այլն: Նշված խմբերում ՆՀՎ-ներով հիվանդացության ցուցանիշը զգալիորեն բարձր է:
10. ՆՀՎ-ներն ունեն մի շարք բացասական հետևանքներ. նվազեցնում են բուժման արդյունավետությունը, առաջացնում են լրացուցիչ հիվանդություններ, բարձրացնում են մահացությունը, երկարացնում են ստացիոնար բուժման տևողությունը, վատթարացնում են հիվանդի կյանքի որակը, առաջացնում են չնախատեսված ծախսեր և սոցիալական կորուստներ, բացասաբար են անդրադառնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վարկանիշի վրա:
11. Առողջապահության կազմակերպման, բնակչությանը տրամադրվող բուժօգնության որակի լավագույն ցուցանիշը վարակիչ հիվանդությունների, այդ թվում` ՆՀՎ-ների ցածր մակարդակն է: Մյուս կողմից էլ ՆՀՎ-ների կանխարգելումը բուժօգնության որակի բարձրացման արդյունավետ ուղի է:
12. Բուժօգնության որակի բարելավման հետ մեկտեղ չափազանց կարևոր է առողջապահության ոլորտում անհիմն ծախսերի կրճատումն ու ֆինանսական միջոցների խնայողությունը: Վերջին տարիների ԱՄՆ-ի տվյալների համաձայն վարակային բարդություններից առաջացած վնասը տարեկան կազմում է 5-10 միլիարդ ԱՄՆ դոլար: ՆՀՎ-ներն առաջացնում են զգալի հավելյալ ծախսեր կապված լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների, դեղերի ձեռքբերման և բուժման տևողության երկարացման հետ: Աշխարհի մի շարք երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ՆՀՎ-ների կանխարգելման շնորհիվ հնարավոր է զգալիորեն կրճատել այդ ծախսերը և խնայել ֆինանսական միջոցները:
13. Այսպիսով, բուժման գործընթացի հետ կապված վարակային բարդությունների արդյունավետ կանխարգելումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն բարձրորակ բուժօգնության ապահովման և ֆինանսական միջոցների խնայողության տեսանկյունից:
14. Վերը նշվածից հետևում է, որ ՆՀՎ-ների կանխարգելումն ունի չափազանց կարևոր նշանակություն աշխարհի բոլոր` թե զարգացած, թե զարգացող, սահմանափակ ռեսուրսներով երկրների համար:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՀՎ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
15. ՆՀՎ-ների խնդիրն արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ներկայում, երբ հանրապետությունում ընթանում է առողջապահական համակարգի բարեփոխման գործընթաց, ՆՀՎ-ների խնդիրը դառնում է այդ գործընթացի կարևոր բաղկացուցիչը:
16. Հայաստանի Հանրապետությունում ՆՀՎ-ների տարածվածության վերաբերյալ ուսումնասիրություններ դեռևս չեն կատարվել: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ՆՀՎ-ների վերաբերյալ հաշվետվություններ չեն ներկայացվում կամ ներկայացվում են ոչ լիարժեք: Այդ պատճառով առկա վիճակագրական տվյալները չեն արտացոլում ՆՀՎ-ների իրական պատկերը հանրապետությունում: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ՆՀՎ-ները պարզապես լիարժեքորեն չեն ախտորոշվում, գրանցվում և հաշվառվում, քանի որ դեռևս մշակված չեն դրանց տարբեր դրսևորումների ախտորոշման չափանիշներ: Բացի այդ, դրանք կարող են ունենալ ատիպիկ, անախտանշան ընթացք կամ առաջացնել վարակակրություն, որոնք շատ դեպքերում չեն հայտնաբերվում և չեն ախտորոշվում: Այսպիսով, հանրապետությունում այսօր դեռևս բացակայում է ՆՀՎ-ների վերաբերյալ լիարժեք, համակարգված տեղեկատվությունը:
17. Ներկայում Հայաստանի Հանրապետությունում ՆՀՎ-ների դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր մոտեցումների հիման վրա, մինչդեռ ՆՀՎ-ների առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով և վարակի զարգացման և տարածման յուրահատկությամբ: Ուստի ՆՀՎ-ների նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգը կատարելագործման և հզորացման կարիք ունի:
18. ՆՀՎ-ների առաջացմանը նպաստող գործոնների թվում է նաև խնդրի վերաբերյալ բուժանձնակազմի գիտելիքների ոչ բավարար մակարդակը: Միայն ընդհանուր համաճարակաբանության հիմունքների իմացությունը չի կարող բավարար լինել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ՆՀՎ-ների կանխարգելման ապահովման համար: Չկան այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան համակցել այդ գիտելիքները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների առանձնահատկությունների, դրանցում ձևավորված աշխատանքային ավանդույթների և վարակների կանխարգելման ապահովման ուղղությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հնարավորությունների հետ: Ունենալով կլինիկական հմտություններով ձևավորված մտածելակերպ` կկարողանան գնահատել ու հայտնաբերել բուժման գործընթացում վարակների զարգացման հնարավոր վտանգները: Նման մասնագետների բացակայության պայմաններում անհնար է ընդհանրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կլինիկական և համաճարակաբանական բնութագրերն ու իրականացնել ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելում: Այս ուղղությամբ կարիք կա բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ունենալ վարակի հսկողության համապատասխան ուսուցում անցած մասնագետներ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բժշկական մասնագետների ցանկում ներառել նաև հիվանդանոցային համաճարակաբան մասնագիտությունը, մշակել և ներդնել կրթական ծրագիր այդպիսի մասնագետների հետբուհական կրթության համար:
19. Իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բուժաշխատողների մասնագիտական վարակման կանխարգելմանն ուղղված միջոցառումները կատարելագործման կարիք ունեն:
20. Մշակված չէ հակաբիոտիկների և վարակազերծիչ միջոցների վարման քաղաքականություն: Դրանց սխալ ընտրությունն ու կիրառումը հղի է հակաբիոտիկների և վարակազերծիչ միջոցների նկատմամբ կայուն մանրէների առաջացման վտանգով: Արդեն իսկ նկատվում է բազմադեղակայուն միկրոօրգանիզմների լայն տարածվածություն:
21. Ավելանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ախտորոշիչ և բուժական միջամտությունների ծավալները: Այդ միջամտությունների միջոցով վարակի տարածման կանխարգելումը համաքայլ զարգացման կարիք ունի:
22. Դեռևս մշակված չեն ՆՀՎ-ների տարբեր ձևերի կլինիկական և լաբորատոր ախտորոշման ստանդարտներ: Դրա հետևանքով ՆՀՎ-ների զգալի մասը չի ախտորոշվում և թյուր պատկերացում է ստեղծվում դրանց իրական տարածվածության մասին: Սա պարունակում է բռնկման վտանգ:
23. Կատարելագործման կարիք ունի ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման և դրանց նկատմամբ լաբորատոր հսկողության համակարգը:
24. Համալրման և կատարելագործման կարիք ունեն ՆՀՎ-ների հիմնահարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը:
25. ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելման համար անհրաժեշտ է դրանց նկատմամբ իրականացնել համաճարակաբանական հսկողություն հանրապետության մակարդակում՝ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան կառույցների կողմից և առանձին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ վարակի հսկողության պատասխանատուների կողմից: Դա հնարավորություն կտա ժամանակին արձանագրելու ՆՀՎ-ների մակարդակի բարձրացումները, ուսումնասիրելու դրանց պատճառները և իրականացնելու համապատասխան միջոցառումներ:
26. Հետևաբար կարելի է փաստել, որ ՆՀՎ-ների կանխարգելման ուղղությամբ առ այսօր իրականացվող գործողություններն այլևս չեն բավարարում արդի պահանջներին և կարիք ունեն վերանայման: ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելման կարևոր նախապայմանը վարակի հսկողության համակարգված, երկրի կոնկրետ պայմաններից բխող, գիտականորեն հիմնավորված և գործնականում իրագործելի ծրագրի առկայությունն է:
27. Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության և կանխարգելման աշխատանքները համակարգված ձևով իրականացնելու համար ՆՀՎ-ների կանխարգելման ծրագրի մշակումն ու ներդնումը դարձել է ժամանակի հրամայականը:
28. «Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների վերահսկողության և կանխարգելման 2012-2016թթ. ծրագիրը» մշակվել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման շրջանակներում` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՆՀՎ-ների կանխարգելման ոլորտում գործող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների առաջարկություններն ու համաշխարհային լավագույն փորձը: Ծրագիրը սահմանում է ՆՀՎ-ների կանխարգելման ռազմավարություններն ու միջոցառումները, որոնք բխում են ներկայում ՆՀՎ-ների առնչությամբ առողջապահության առջև ծառացած խնդիրներից: Այսպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն 3-րդ բաժնի» 1-ին ռազմավարության 3-րդ կետի հիման վրա սահմանվում է սույն ծրագրի մշակման պահանջը, իսկ նույն որոշման «Ռազմավարական ուղղություն 3-րդ բաժնի» 1-ին ռազմավարության միջոցառում 4-ի համաձայն` շահագրգիռ գերատեսչությունների համատեղ հրամանով 2010թվականին ստեղծվել է վարակի հսկողության կառավարման խորհուրդը և սահմանվել են դրա լիազորությունները:
IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
29. «Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների հսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրի» նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ՆՀՎ-ների հայտնաբերման, ախտորոշման և կանխարգելման բարելավումը, ՆՀՎ-ներով պայմանավորված բարդությունների կանխարգելումը, անաշխատունակության, մահացության և տնտեսական վնասի նվազեցումը:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Ծրագրի իրականացման ուղղություններն են՝
1) ՆՀՎ-ների կանխարգելման ոլորտում քաղաքականության զարգացում.
2) Վարակի հսկողության նորմատիվ-մեթոդական բազայի կատարելագործում.
3) ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում.
4) ՆՀՎ-ների ախտորոշման համակարգի զարգացում.
5) Հակաբիոտիկների վարման մեթոդների կատարելագործում.
6) Վարակազերծիչ միջոցների կիրառման մեթոդների կատարելագործում.
7) Բուժաշխատողների առողջության անվտանգության ապահովում.
8)ՆՀՎ-ների հարցերով բուժաշխատողների ուսուցման համակարգի կատարելագործում.
9) ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտաբժշկական հետազոտությունների իրականացում:
VI. ՆՀՎ-ՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
31. Նպատակը` Պետական մակարդակով ՆՀՎ-ների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համակարգում, ՆՀՎ-ների կանխարգելման աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի ձևավորումն է հետևյալ ռազմավարությունների գործադրմամբ.
1) Ռազմավարություն. 1. Պետական մարմինների կողմից ՆՀՎ-ներին վերաբերող հարցերի կարևորում:
2) Միջոցառումներ
ա. Պարբերաբար ՆՀՎ-ներին առնչվող հիմնահարցերը քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում:
3) Ռազմավարություն 2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՆՀՎ-ներին վերաբերող հարցերի կարևորում, ՆՀՎ-ների կանխարգելման աշխատանքներում դրանց ներգրավվածության ընդլայնում:
4) Միջոցառումներ
ա. Պարբերաբար տարածքային կառավարման մարմինների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ՆՀՎ-ների կախարգելմանն առնչվող հարցերը, ծրագրի իրականացումն ապահովելու գործում նրանց դերը:
5) Ռազմավարություն 3. Պետական մակարդակով ՆՀՎ-ների դեմ պայքարի համակարգման նպատակով ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի դերի ուժեղացում:
6) Միջոցառումներ
ա. Զանգվածային լրատվամիջոցներով լայնորեն լուսաբանել «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որպես ծրագրի իրականացումը պլանավորող, համակարգող, վերլուծական-տեղեկատվական գործունեություն իրականացնող մարմնի գործունեությունը:
բ. «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների շրջանակներում իրականացվող ծրագրերում, միջոցառումներում ներգրավել դոնոր կազմակերպություններ:
7) Ռազմավարություն 4. Մարզերի առողջապահության զարգացման ծրագրերում վարակի հսկողության օրինակելի ծրագրի ներառում և իրականացում:
8) Միջոցառումներ
ա. Մեթոդական օգնություն ցուցաբերել մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին` մշակելու և իրականացնելու ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման ծրագրից բխող, մարզի կարիքներին ու հնարավորություններին համապատասխան վարակի հսկողության ծրագրեր:
բ. Մեթոդական օգնություն ցուցաբերել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուներին` մշակելու և իրականացնելու ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման ծրագրից բխող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կարիքներին ու հնարավորություններին համապատասխան վարակի հսկողության ծրագիր:
գ. Պարբերաբար իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ՆՀՎ-ների կանխարգելման միջոցառումների իրականացման կարողությունների գնահատում:
դ. Կազմակերպել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուների ուսուցում` ապահովելու վարակի հսկողության օրինակելի ծրագրի արդյունավետ իրագործումը:
VII. ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
32. Նպատակը` ՆՀՎ-ների կանխարգելման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում:
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելման համար նորմատիվ իրավական ակտերի մշակում և հաստատում, գործող օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների իրականացում:
2) Միջոցառումներ
ա.Պարբերաբար վերանայել գործող նորմատիվ իրավական ակտերը` դրանք ժամանակին համահունչ դարձնելու նպատակով:
բ. Մշակել և հաստատել տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, դրանց բաժանմունքների (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ուռոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ատամնաբուժական և այլն) համար բժշկական միջամտությունների անվտանգության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր, ուղեցույցներ, մեթոդական ցուցումներ, գործընթացի ստանդարտ ընթացակարգեր:
գ. Մշակել և ՀՀ առողջապահության նախարարաի հրամանով ընդունել ՆՀՎ-ների տարբեր ձևերի կլինիկական և լաբորատոր ախտորոշման ստանդարտներ:
VIII. ՆՀՎ-ՆԵՐ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
33.Նպատակը` ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման, հաշվետվության և դրանց նկատմամբ հսկողության բարելավում:
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման և հաշվետվության միասնական մոտեցումների սահմանում:
2) Միջոցառումներ
ա. Մշակել, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման և հաշվետվության միասնական վարչական վիճակագրական ձևեր:
բ. Մշակել, ՀՀ առողջապահության նախարարաի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների բոլոր կլինիկական ձևերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարբեր մակարդակներով այդ տեղեկատվության տրամադրման և փոխանակման կարգ:
3) Ռազմավարություն 2. ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման և հաշվետվության էլեկտրոնային համակարգի ներդնում:
4 ) Միջոցառումներ
ա. ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգում ներդնել համակարգչային տեխնոլոգիաներ, ծրագրեր` ինտեգրելով գործող համակարգերում:
բ. Ստեղծել և վարել ՆՀՎ-ների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային բազաներ՝ հանրապետական և յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության մակարդակում:
5) Ռազմավարություն 3. ՆՀՎ-ների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, փոխանակման և վերլուծության նպատակով` առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմնի, և տարածքային կառավարման մարմինների ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցության ստեղծում:
6) Միջոցառումներ
ա. Պարբերաբար կազմակերպել հանդիպումներ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուների հետ՝ ՆՀՎ-ների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծության նպատակով:
բ. Մեթոդական օգնություն ցուցաբերել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին` ծագած իրավիճակային խնդիրները լուծելու համար:
7) Ռազմավարություն 4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով մասնագիտական վարակման կանխարգելում:
8) Միջոցառումներ
ա. Մշակել, հաստատել և ներդնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով վարակման կանխարգելման մեթոդական ցուցումներ:
9) Ռազմավարություն 5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելում:
10) Միջոցառումներ
ա. Կատարելագործել վարակիչ հիվանդների մեկուսացման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների համակարգը:
IX. ՆՀՎ-ՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
34.Նպատակը` ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման ապահովում:
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման համակարգի բարելավում:
2 ) Միջոցառումներ
ա. Մշակել, հաստատել և ներդնել ՆՀՎ-ների տարբեր կլինիկական ձևերի պատճառահետևանքային կապերը հաստատող լաբորատոր ախտորոշման մեթոդներ:
բ. Վերապատրաստել համապատասխան լաբորատոր մասնագետներ:
գ. Ներդնել և կիրառել ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման համար նորագույն մեթոդներ` (Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ), Իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ) և այլն:
դ. Լրամշակել, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների լաբորատոր հաստատման նպատակով անհրաժեշտ կենսանյութի նմուշառման և լաբորատորիա տեղափոխման կարգ:
ե. Լրամշակել, ՀՀ առողջապահության նախարարաի հրամանով ընդունել և ներդնել շրջակա միջավայրի օբյեկտների սանիտարամիկրոկենսաբանական լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ մեթոդական ցուցումներ:
X. ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
35.Նպատակը` Հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման ապահովում և մանրէների հակաբիոտիկակայուն և հոսպիտալային շտամների առաջացման կանխարգելում:
1) Ռազմավարություն 1. Հակաբիոտիկների վարման քաղաքականության մշակում և ներդրում:
2 ) Միջոցառումներ
ա. Մշակել և ներդնել յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հակաբիոտիկների վարման և հակաբիոտիկակայունության նկատմամբ մոնիթորինգի մեթոդաբանություն:
բ. Ստեղծել և վարել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անջատվող հակաբիոտիկների նկատմամբ զգայունության տվյալների էլկտրոնային բազա:
գ. Ապահովել համագործակցություն վարակի հսկողության պատասխանատուների և բուժող բժիշկների միջև` հակաբիոտիկների կիրառման հարցերով:
դ. Պարբերաբար վարակի հսկողության պատասխանատուների կողմից բուժող բժիշկներին տրամադրել տեղեկատվություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անջատվող մանրէների հակաբիոտիկազգայունության վերաբերյալ:
ե. Բնակչության շրջանում լայնորեն լուսաբանել հակաբիոտիկներով ինքնաբուժման հնարավոր բացասական հետևանքները:
XI. ՎԱՐԱԿԱԶԵՐԾԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
36. Նպատակը` ՆՀՎ-ների կանխարգելման նպատակով վարակազերծիչ միջոցների ռացիոնալ կիրառման ապահովում, վարակազերծիչ միջոցների նկատմամբ կայուն մանրէների առաջացման կանխարգելում:
1) Ռազմավարություն 1. Վարակազերծիչ միջոցների կիրառման նկատմամբ հսկողության մեթոդի մշակում և ներդնում
2) Միջոցառումներ
ա. Մշակել, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել և ներդնել բժշկական սարքավորումների և կենսաբանական խոռոչների վարակազերծման արդյունավետ և անվտանգ մեթոդներ:
բ. Մշակել, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել և ներդնել համաճարակաբանական ցուցումներով շրջակա միջավայրի սանիտարամիկրոկենսաբանական հետազոտությունների ուղեցույցներ:
3) Ռազմավարություն 2. Վարակազերծիչ միջոցների կիրառման նկատմամբ մոնիտորինգ:
4) Միջոցառումներ
ա. Իրականացնել լաբորատոր հսկողություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող վարակազերծիչ միջոցների և դրանցում շրջանառող մանրէների զգայունության փոփոխությունների նկատմամբ:
XII . ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
37. Նպատակը` Մասնագիտական վարակման վտանգի նվազեցում, բուժաշխատողների առողջության պահպանում:
1) Ռազմավարություն 1. Բժշկական միջամտությունների կատարման հետ կապված վտանգի նվազեցում:
2) Միջոցառումներ
ա. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կազմակերպել մասնագիտական վարակումների կանխարգելման, անվտանգ աշխատաձևերի հարցերով բոլոր բուժաշխատողների ուսուցում` աշխատանքի ընդունվելիս, իսկ հետագայում ըստ սահմանված ժամանակացույցի:
բ. Լրամշակել, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել և ներդնել վարակիչ հիվանդների, հնարավոր վտանգավոր կենսանյութի, սրածայր գործիքների հետ անվտանգ աշխատաձևերի վերաբերյալ մեթոդական ցուցումներ:
3) Ռազմավարություն 2. Մասնագիտական պարտականությունները կատարելիս առաջացած անկանխատեսելի իրավիճակների լիարժեք հաշվառման ապահովում:
4) Միջոցառումներ
ա. Լրամշակել, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել և ներդնել անկանխատեսելի իրավիճակների հաշվառման, և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգ:
բ. Մանրակրկիտ վերլուծել մասնագիտական վարակման, անկանխատեսելի իրավիճակի յուրաքանչյուր դեպք:
XIII. ՆՀՎ-ՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
38.Նպատակը` Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելման համար անհրաժեշտ ներուժի ստեղծում և զարգացում:
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների հարցերով նախադիպլոմային ու հետբուհական կրթական համակարգում ուսումնական դասընթացների թեմաների կատարելագործում և ներդնում:
2) Միջոցառումներ
ա. Լրամշակել և իրականացնել տարբերակված ուսումնական դասընթացներ տարբեր մասնագիտության բուժաշխատողների (վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, թերապևտներ, ուռոլոգներ, մանկաբույժներ, նեոնատոլոգներ, ռեանիմատոլոգներ, ընտանեկան բժիշկներ, համաճարակաբաններ, մանրէաբաններ, միջին բուժանձնակազմ), ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների և կլինիկական օրդինատորների համար:
բ. Բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում կատարելագործել ՆՀՎ-ների հարցերով ուսումնական դասընթացները:
3) Ռազմավարություն 2. ՆՀՎ-ների հարցերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների ուսուցում:
4) Միջոցառումներ
ա. Տարբեր մասնագիտության բժիշկների, միջին բուժանձնակազմի համար մշակել և տարածել ՆՀՎ-ների հիմնահարցերի վերաբերյալ տեղեկատվական-կրթական, դիտողական և քարոզչական նյութեր` բուկլետներ, գրքույկներ, տեղեկատվական թերթիկներ, պաստառներ և այլն:
XIV. ՆՀՎ-ՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ, ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
39. Նպատակը` ՆՀՎ-ների կանխարգելում գիտական և ապացուցողական բժշկության հիմքի վրա:
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտականորեն հիմնավորված նպատակային հետազոտությունների ծրագրի մշակում և հաստատում:
2) Միջոցառումներ
ա. Համագործակցել գիտական այն կազմակերպությունների հետ, որոնց գիտական խորհուրդներն իրավասու են համաճարակաբանության ոլորտում հաստատելու ատենախոսական գիտական թեմաներ և անցկացնելու կատարված աշխատանքների նախնական քննարկումներ:
3) Ռազմավարություն 2. ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտաբժշկական հետազոտությունների համար միջոցների հավաքագրում և ռեսուրսների մոբիլիզացում:
4) Միջոցառումներ
ա. Զարգացնել ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտաբժշկական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական, լաբորատոր բազան և ներուժը:
XV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ա. Կբարեփոխվի ՆՀՎ-ների կանխարգելման ոլորտին առնչվող օրենսդրությունը:
բ. Կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունը, կընդլայնվի ՆՀՎ-ների կանխարգելմանն առնչվող արդիական խնդիրների քննարկումներում նրանց ներգրավվածությունը:
գ. ՆՀՎ-ների ճշգրիտ ախտորոշման արդյունքում կբարձրանա դրանց հայտնաբերումը, գրանցումը և հաշառումը և կստեղծվի ՆՀՎ-ի վերաբերյալ իրական ցուցանիշների բազա:
դ. Կբարելավվի ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշումը, կհայտնաբերվեն և կհաստատվեն պատճառահետևանքային կապերը, որի շնորհիվ կկանխվեն ՆՀՎ-ի բռնկումները:
ե. Առավել նպատակային կկիրառվեն հակաբիոտիկները, կնվազի հոսպիտալային շտամների առաջացման վտանգը, կբարձրանա բուժման արդյունավետությունը, կկրճատվի միջին մահճակալային օրերի թիվը:
զ .Հնարավոր կլինի կանխարգելել վարակազերծիչ միջոցների նկատմամբ մանրէների կայունության արագ զարգացումը, ինչն էլ կնպաստի պահպանելու դրանց արդյունավետ ազդեցությունը:
է. Կնվազի մասնագիտական վարակումների հավանականությունը:
ը. Կբարձրանա ՆՀՎ-ների վերաբերյալ բուժաշխատողների գիտելիքների մակարդակը:
թ. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրականացվեն գիտականորեն հիմնավորված և գործնականում կիրառելի կանխարգելիչ միջոցառումներ:
ժ. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կնվազի ՆՀՎ-ով հիվանդացությունը, դրանց բարդություններից առաջացած մահացությունը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 28-ի նիստի N 26 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառումների անվանում |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունք |
Կատարողը |
Ֆինանսավորման | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||||
I. Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ոլորտում քաղաքականության զարգացում | ||||||||
1) Ռազմավարություն 1. Պետական մարմինների կողմից ներհիվանդանոցային վարակներին վերաբերող հարցերի կարևորում | ||||||||
ա. Պարբերաբար ՆՀՎ-ներին առնչվող հիմնահարցերը քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում |
2012-2016թթ. |
Պարբերաբար ՆՀՎ-ներին առնչվող հիմնահարցերի քննարկում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2) Ռազմավարություն 2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՆՀՎ-ներին վերաբերող հարցերի կարևորում | ||||||||
ա. Պարբերաբար տարածքային կառավարման մարմինների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ՆՀՎ-ների կախարգելմանն առնչվող հարցերը, ծրագրի իրականացումն ապահովելու գործում նրանց դերը: |
2012-2016թթ. |
Պարբերաբար տարածքային կառավարման մարմինների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ ՆՀՎ-ների կախարգելմանն առնչվող հարցերի քննարկում, ծրագրի իրականացման գործում նրանց դերի ապահովում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
3) Ռազմավարություն 3. Պետական մակարդակով ՆՎՀ-ների դեմ պայքարի համակարգման նպատակով ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի դերի ուժեղացում: | ||||||||
ա. Զանգվածային լրատվամիջոցներով լայնորեն լուսաբանել «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» |
2012-2016թթ. |
Զանգվածային լրատվամիջոցներով «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` որպես ծրագրի իրականացումը պլանավորող, համակարգող, վերլուծական-տեղեկատվական գործունեություն իրականացնող մարմնի գործունեության լուսաբանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
բ. «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների շրջանակներում իրականացվող ծրագրերում, միջոցառումներում ներգրավել դոնոր կազմակերպություններ: |
2012-2016թթ. |
«Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների շրջանակներում իրականացվող ծրագրերում, միջոցառումներում դոնոր կազմակերպությունների ներգրավում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
4) Ռազմավարություն 4. Մարզերի առողջապահության զարգացման ծրագրերում վարակի հսկողության օրինակելի ծրագրի ներառում և իրականացում | ||||||||
ա. Մեթոդական օգնություն ցուցաբերել մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին` մշակելու և իրականացնելու ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման ծրագրից բխող, մարզի կարիքներին ու հնարավորություններին համապատասխան վարակի հսկողության ծրագրեր |
2012-2016թթ. |
Մեթոդական օգնության ցուցաբերում մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին` մշակելու և իրականացնելու ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման ծրագրից բխող, մարզի կարիքներին ու հնարավորություններին համապատասխան վարակի հսկողության ծրագրեր |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Մեթոդական օգնություն ցուցաբերել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուներին` մշակելու և իրականացնելու ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման ծրագրից բխող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կարիքներին ու հնարավորություններին համապատասխան վարակի հսկողության ծրագիր |
2012-2016թթ. |
Մեթոդական օգնության ցուցաբերում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուներին` մշակելու և իրականացնելու ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման ծրագրից բխող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կարիքներին ու հնարավորություններին համապատասխան վարակի հսկողության ծրագիր |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
գ. Պարբերաբար իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ՆՎՀ-ների կանխարգելման միջոցառումների իրականացման կարողությունների գնահատում: |
2012-2016թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` ՆՎՀ-ների կանխարգելման միջոցառումների իրականացման կարողությունների պարբերաբար գնահատում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
դ. Կազմակերպել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուների ուսուցում` ապահովելու վարակի հսկողության օրինակելի ծրագրի արդյունավետ իրագործումը |
2012-2016թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուների ուսուցման կազմակերպում` ապահովելու վարակի հսկողության օրինակելի համալիր ծրագրի արդյունավետ իրագործումը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
II.Վարակի հսկողության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում | ||||||||
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելման համար նորմատիվ իրավական ակտերի մշակում և հաստատում, գործող օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների իրականացում | ||||||||
ա. Պարբերաբար վերանայել գործող նորմատիվ իրավական ակտերը` դրանք ժամանակին համահունչ դարձնելու նպատակով |
2012-2016թթ. |
Գործող նորմատիվ իրավական ակտերի պարբերաբար վերանայում` դրանք ժամանակին համահունչ դարձնելու նպատակով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Մշակել և ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, դրանց բաժանմունքների (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ուրոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ատամնաբուժական և այլն) համար բժշկական միջամտությունների անվտանգության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր, ուղեցույցներ, մեթոդական ցուցումներ և գործընթացի ստանդարտ ընթացակարգեր |
2012-2016թթ. |
Տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դրանց բաժանմունքների (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ուրոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ատամնաբուժական և այլն) համար բժշկական միջամտությունների անվտանգության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի, ուղեցույցների, մեթոդական ցուցումների և գործընթացի ստանդարտ ընթացակարգերի մշակում և հաստատում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
գ. Մշակել և ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել ՆՀՎ-ների տարբեր ձևերի կլինիկական և լաբորատոր ախտորոշման ստանդարտներ |
2012-2016թթ. |
ՆՀՎ-ների տարբեր ձևերի կլինիկական և լաբորատոր ախտորոշման ստանդարտների մշակում և հաստատում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
III. ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում | ||||||||
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման, հաշվետվության միասնական մոտեցումների սահմանում | ||||||||
ա. Մշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման և հաշվետվական միասնական վարչական վիճակագրական ձևեր |
2012-2013թթ. |
ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման և հաշվետվական միասնական վարչական վիճակագրական ձևերի մշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Մշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների բոլոր կլինիկական ձևերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարբեր մակարդակներով այդ տեղեկատվության տրամադրման և փոխանակման կարգ |
2012-2013թթ. |
ՆՀՎ-ների բոլոր կլինիկական ձևերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարբեր մակարդակներով այդ տեղեկատվության տրամադրման և փոխանակման կարգի մշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2) Ռազմավարություն 2. ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման և հաշվետվության էլեկտրոնային համակարգի ներդնում | ||||||||
ա. ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգում ներդնել համակարգչային տեխնոլոգիաներ, ծրագրեր` ինտեգրելով գործող համակարգերում |
2012-2016թթ. |
ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգում համակարգչային տեխնոլոգիաների, ծրագրերի ներդնում` ինտեգրելով գործող համակարգերում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
բ. Ստեղծել և վարել ՆՀՎ-ների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային բազաներ՝ հանրապետական և յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության մակարդակում |
2012-2016թթ |
ՆՀՎ-ների վերաբերյալ հանրապետական և յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության մակարդակում տեղեկատվական էլեկտրոնային բազաների ստեղծում և վարում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
3) Ռազմավարություն 3. ՆՀՎ-ների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, փոխանակման և վերլուծության նպատակով` առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմնի և տարածքային կառավարման մարմինների ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցության ստեղծում | ||||||||
ա. Պարբերաբար կազմակերպել հանդիպումներ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուների հետ՝ ՆՀՎ-ների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծության նպատակով |
2012-2016թթ |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության պատասխանատուների հետ ՆՀՎ-ների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծության նպատակով հանդիպումների պարբերաբար կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Մեթոդական օգնություն ցուցաբերել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին` ծագած իրավիճակային խնդիրները լուծելու համար |
2012-2016թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ` ծագած իրավիճակային խնդիրները լուծելու համար մեթոդական օգնության ցուցաբերում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
4) Ռազմավարություն 4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով մասնագիտական վարակման կանխարգելում: | ||||||||
ա. Մշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով վարակման կանխարգելման մեթոդական ցուցումներ |
2013-2016թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով վարակման կանխարգելման մեթոդական ցուցումների մշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի | ||||
5) Ռազմավարություն 5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելում: | ||||||||
ա. Կատարելագործել վարակիչ հիվանդների մեկուսացման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների համակարգը: |
2013-2016թթ. |
Վարակիչ հիվանդների մեկուսացման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների համակարգի կատարելագործում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի | ||||
IV. ՆՀՎ-ների ախտորոշման համակարգի զարգացում | ||||||||
1) Ռազմավարություն 1. ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման համակարգի բարելավում | ||||||||
ա. Մշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների տարբեր կլինիկական ձևերի պատճառահետևանքային կապերը հաստատող լաբորատոր ախտորոշման մեթոդներ |
2013-2016թթ. |
ՆՀՎ-ների տարբեր կլինիկական ձևերի պատճառահետևանքային կապերը հաստատող լաբորատոր ախտորոշման մեթոդների մշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
բ. Վերապատրաստել համապատասխան լաբորատոր մասնագետներ |
2013-2016թթ |
Համապատասխան լաբորատոր մասնագետների վերապատրաստում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
գ. Ներդնել և կիրառել ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման համար նորագույն մեթոդներ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա/ՊՇՌ/, ԻՖԱ իմունաֆերմենտային անալիզ և այլն) |
2013-2016թթ |
ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման համար նորագույն մեթոդների (պոլիմերազային շղթայական ռեակցիա` ՊՇՌ, իմունաֆերմենտային անալիզ` ԻՖԱ և այլն) ներդնում և կիրառում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
դ. Լրամշակել , ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել ՆՀՎ-ների լաբորատոր հաստատման նպատակով անհրաժեշտ կենսանյութի նմուշառման և լաբորատորիա տեղափոխման կարգ |
2013-2016թթ |
ՆՀՎ-ների լաբորատոր հաստատման նպատակով անհրաժեշտ կենսանյութի նմուշառման և լաբորատորիա տեղափոխման կարգի լրամշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
ե. Լրամշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել շրջակա միջավայրի օբյեկտների սանիտարամիկրոկենսաբանական լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ մեթոդական ցուցումներ |
2013-2016թթ |
Շրջակա միջավայրի օբյեկտների սանիտարամիկրոկենսաբանական լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ մեթոդական ցուցումների լրամշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
V. Հակաբիոտիկների վարման մեթոդների կատարելագործում | ||||||||
1) Ռազմավարություն 1. Հակաբիոտիկների վարման քաղաքականության մշակում և ներդնում | ||||||||
ա. Մշակել ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել, և ներդնել յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հակաբիոտիկների վարման և հակաբիոտիկակայունության նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանություն |
2013-2015թթ. |
Յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հակաբիոտիկների վարման և հակաբիոտիկակայունության նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանության մշակում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Ստեղծել և վարել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում անջատվող հակաբիոտիկների նկատմամբ զգայունության տվյալների էլեկտրոնային բազա: |
2013-2015թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անջատվող հակաբիոտիկների նկատմամբ զգայունության տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում և վարում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
գ .Ապահովել համագործակցություն 2013-2015թթ.վարակի հսկողության պատասխանատուների և բուժող բժիշկների միջև` հակաբիոտիկների կիրառման հարցերով |
2013-2015թթ |
Հակաբիոտիկների կիրառման հարցերով համագործակցության ապահովում վարակի հսկողության պատասխանատուների և բուժող բժիշկների միջև |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
դ. Պարբերաբար վարակի հսկողության պատասխանատուների կողմից բուժող բժիշկներին տրամադրել տեղեկատվություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անջատվող մանրէների հակաբիոտիկազգայունության վերաբերյալ: |
2013-2015թթ. |
Պարբերաբար բուժող բժիշկներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անջատվող մանրէների հակաբիոտիկազգայունության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում վարակի հսկողության պատասխանատուների կողմից |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
ե. Բնակչության շրջանում լայնորեն լուսաբանել հակաբիոտիկներով ինքնաբուժման հնարավոր բացասական հետևանքները |
2013-2015թթ. |
Բնակչության շրջանում հակաբիոտիկներով ինքնաբուժման հնարավոր բացասական հետևանքների լուսաբանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
VI. Վարակազերծիչ միջոցների վարման մեթոդների կատարելագործում | ||||||||
1) Ռազմավարություն 1. Վարակազերծիչ միջոցների կիրառման նկատմամբ հսկողության մեթոդի մշակում և ներդնում | ||||||||
ա. Մշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել բժշկական սարքավորումների և կենսաբանական խոռոչների վարակազերծման արդյունավետ և անվտանգ մեթոդներ |
2013-2016թթ. |
Բժշկական սարքավորումների և կենսաբանական խոռոչների վարակազերծման արդյունավետ և անվտանգ մեթոդների մշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Մշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել համաճարակաբանական ցուցումներով շրջակա միջավայրի սանիտարամիկրոկենսաբանական հետազոտությունների ուղեցույցներ |
2013-2016թթ. |
Համաճարակաբանական ցուցումներով շրջակա միջավայրի սանիտարամիկրոկենսաբան հետազոտությունների ուղեցույցների մշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2) Ռազմավարություն 2. Վարակազերծիչ միջոցների կիրառման նկատմամբ մոնիտորինգ |
||||||||
ա. Իրականացնել լաբորատոր հսկողություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող վարակազերծիչ միջոցների և դրանցում շրջանառող մանրէների զգայունության փոփոխությունների նկատմամբ |
2012-2016թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող վարակազերծիչ միջոցների և դրանցում շրջանառող մանրէների զգայունության փոփոխությունների նկատմամբ լաբորատոր հսկողության իրականացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
VII. Բուժաշխատողների մասնագիտական անվտանգության ապահովում | ||||||||
1) Ռազմավարություն 1. Բժշկական միջամտությունների կատարման հետ կապված վտանգի նվազեցում |
||||||||
ա. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կազմակերպել մասնագիտական վարակումների կանխարգելման, անվտանգ աշխատաձևերի հարցերով բոլոր բուժաշխատողների ուսուցում` աշխատանքի ընդունվելիս, իսկ հետագայում ըստ սահմանված ժամանակացույցի |
2013-2016թթ. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մասնագիտական վարակումների կանխարգելման, անվտանգ աշխատաձևերի հարցերով բոլոր բուժաշխատողների ուսուցման կազմակերպում աշխատանքի ընդունվելիս, իսկ հետագայում ըստ սահմանված ժամանակացույցի |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Լրամշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել վարակիչ հիվանդների, հնարավոր վտանգավոր կենսանյութի, սրածայր գործիքների հետ անվտանգ աշխատաձևերի վերաբերյալ մեթոդական ցուցումներ |
2013-2016թթ |
Վարակիչ հիվանդների, հնարավոր վտանգավոր կենսանյութի, սրածայր գործիքների հետ անվտանգ աշխատաձևերի վերաբերյալ մեթոդական ցուցումների լրամշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2) Ռազմավարություն 2. Մասնագիտական պարտականությունները կատարելիս առաջացած անկանխատեսելի իրավիճակների լիարժեք հաշվառման ապահովում | ||||||||
ա. Լրամշակել, ՀՀ ԱՆ-ի հրամանով ընդունել և ներդնել անկանխատեսելի իրավիճակների հաշվառման, և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգ: |
2013-2016թթ. |
Անկանխատեսելի իրավիճակների հաշվառման և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի լրամշակում, հաստատում և ներդնում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Մանրակրկիտ վերլուծել մասնագիտական վարակման, անկանխատեսելի իրավիճակի յուրաքանչյուր դեպք |
2013-2016թթ. |
Մասնագիտական վարակման, անկանխատեսելի իրավիճակի յուրաքանչյուր դեպքի մանրակրկիտ վերլուծություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
VIII. ՆՀՎ-ների հարցերով բուժաշխատողների ուսուցման համակարգի կատարելագործում | ||||||||
1 1) Ռազմավարություն 1 ՆՀՎ-ների հարցերով նախադիպլոմային ու հետբուհական կրթական համակարգում ուսումնական դասընթացների թեմաների կատարեկագործում և ներդնում | ||||||||
ա. Լրամշակել և իրականացնել տարբերակված ուսումնական դասընթացներ տարբեր մասնագիտության բուժաշխատողների (վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, թերապևտներ, ուռոլոգներ, մանկաբույժներ, նեոնատոլոգներ, ռեանիմատոլոգներ, ընտանեկան բժիշկներ, համաճարակաբաններ, մանրէաբաններ, միջին բուժանձնակազմ) ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների և կլինիկական օրդինատորների համար |
2013-2016թթ. |
Տարբեր մասնագիտության բուժաշխատողների (վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, թերապևտներ, ուռոլոգներ, մանկաբույժներ, նեոնատոլոգներ, ռեանիմատոլոգներ, ընտանեկան բժիշկներ, համաճարակաբաններ, մանրէաբաններ, միջին բուժանձնակազմ) ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների և կլինիկական օրդինատորների համար տարբերակված ուսումնական դասընթացների լրամշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
բ. Բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում կատարելագործել ՆՀՎ-ների հարցերով ուսումնական դասընթացները: |
2013-2016թթ. |
Բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում ՆՀՎ-ների հարցերով ուսումնական դասընթացների կատարելագործում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2) Ռազմավարություն 2.ՆՀՎ-ների հարցերով ուսուցում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների ուսուցում: | ||||||||
ա. Տարբեր մասնագիտության բժիշկների, միջին բուժանձնակազմի համար «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոնի» կողմից մշակել և տարածել ՆՀՎ-ների հիմնահարցերի վերաբերյալ տեղեկատվական-կրթական, դիտողոկան և քարոզչական նյութեր` բուկլետներ, գրքույկներ, տեղեկատվական թերթիկներ, պաստառներ և այլն |
2012-2016թթ. |
Տարբեր մասնագիտության բժիշկների, միջին բուժանձնակազմի համար ՆՀՎ-ների հիմնահարցերի վերաբերյալ տեղեկատվական-կրթական, դիտողական և քարոզչական նյութերի` բուկլետներ, գրքույկներ, տեղեկատվական թերթիկներ, պաստառներ և այլնի մշակում և տարածում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի | ||||
X. ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում բժշկական, գիտաբժշկական հետազոտությունների իրականացում | ||||||||
1) Ռազմավարություն 1.ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտականորեն հիմնավորված նպատակային հետազոտությունների ծրագրի մշակում և հաստատում: | ||||||||
ա. Համագործակցել գիտական այն կազմակերպությունների հետ, որոնց գիտական խորհուրդներն իրավասու են համաճարակաբանության ոլորտում հաստատելու ատենախոսական գիտական թեմաներ և անցկացնելու կատարված աշխատանքների նախնական քննարկումներ |
2013-2016թթ. |
Համագործակցություն գիտական այն կազմակերպությունների հետ, որոնց գիտական խորհուրդներն իրավասու են համաճարակաբանության ոլորտում հաստատելու ատենախոսական գիտական թեմաներ և անցկացնելու կատարված աշխատանքների նախնական քննարկումներ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2) Ռազմավարություն 2. ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտաբժշկական հետազոտությունների համար միջոցների հավաքագրում և ռեսուրսների մոբիլիզացում | ||||||||
ա. Զարգացնել ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտաբժշկական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական, լաբորատոր բազան և ներուժը |
2012-2016թթ. |
ՆՀՎ-ների համաճարակաբանության և կանխարգելման ոլորտում գիտաբժշկական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական, լաբորատոր բազայի և ներուժի զարգացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|