Գլխավոր տեղեկություն
Համար
N 1555-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1555-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁԻԹՀԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՓՐԿԻՉ) ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի խնդրանքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ, 209-րդ ու 605-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի Սուրբ Աստվածածին (Փրկիչ) եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի Սուրբ Աստվածածին (Փրկիչ) եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը` որպես պետական սեփականություն:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի Սուրբ Աստվածածին (Փրկիչ) եկեղեցին և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել նշված եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անհատույց սեփականության իրավունքով օտարման մասին պայմանագրի կնքումը և պահպանական պարտավորագրի ստացումը Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանից:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի Սուրբ Աստվածածին (Փրկիչ) եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան