«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հոկտեմբերի 2007 թ. |
N 475-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված):
2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Հաստատված է՝ |
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ | ||||
բաժանորդներ | ||||
ֆիզիկական անձինք |
իրավաբանական անձինք | |||
1. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների ընդհանուր թիվը | |||
1.1 |
ֆիքսված հեռախոսակապով (dial-up) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող պայմանագրային բաժանորդների քանակը (կանխավճարային) |
|||
1.2 |
xDSL եղանակով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը |
|||
1.3 |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության անլար ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը |
|||
1.4 |
վարձակալված գծերով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը |
|||
1.5 |
այլ եղանակներով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը |
|||
1.5.1 |
օպտիկամանրաթելային կապուղիներից օգտվողների քանակը |
|||
1.5.2 |
կանխավճարային քարտերով վաճառված dial-up տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների ժամերի ընդհանուր քանակը |
|||
2. | Անսահմանափակ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների դասակարգումը ըստ ինտերնետի արագագործության (երբ մատուցվող ծառայությունների դիմաց վճարը չի փոփոխվում ծառայությունների օգտագործման տևողությունից և ինֆորմացիայի մուտքի ծավալներից կախված) | |||
2.1 |
մինչև 64 kbts |
|||
2.2 |
64 kbts մինչև 128 kbts |
|||
2.3 |
128 kbts մինչև 144 kbts |
|||
2.4 |
144 kbts մինչև 256 kbts |
|||
2.5 |
256 kbts մինչև 512 kbts |
|||
2.6 |
512 kbts մինչև 2 Mbts |
|||
2.7 |
2 Mbts և ավելին |
|||
3. | Սահմանափակ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների դասակարգումը ըստ ինտերնետի արագագործության կամ ըստ ծավալի (երբ մատուցվող ծառայությունների դիմաց վճարը փոփոխվում է կախված ծառայությունների օգտագործման տևողությունից կամ ինֆորմացիայի մուտքի ծավալներից) | |||
3.1 |
մինչև 64 kbts կամ մինչև 1 Գբ |
|||
3.2 |
64 kbts մինչև 128 kbts կամ 1 -3 Գբ |
|||
3.3 |
128 kbts մինչև 144 kbts կամ 3 -5 Գբ |
|||
3.4 |
144 kbts մինչև 256 kbts կամ 5 -10 Գբ |
|||
3.5 |
256 kbts մինչև 512 kbts կամ 10 Գբ և ավելին |
|||
3.6 |
512 kbts մինչև 2 Mbts |
|||
3.7 |
2 Mbts և ավելին |
|||
4. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու դիմաց գոյացած հասույթ (մանրածախ), Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ ԱԱՀ) | |||
4.1 |
ֆիքսված հեռախոսակապով (dial-up) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ |
|||
4.2 |
xDSL եղանակով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ |
|||
4.3 |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության անլար ծառայություններ |
|||
4.4 |
վարձակալված գծերով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ |
|||
4.5 |
այլ եղանակներով տրամադրվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ |
|||
5. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու դիմաց գոյացած հասույթ (մեծածախ), Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ ԱԱՀ) | |||
6. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձից այլ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց փոխանցվող տեղեկատվության ծավալը (Հայաստանի Հանրապետության տարածքում) Գբ | |||
7. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի այլ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ստացված տեղեկատվության ծավալը (Հայաստանի Հանրապետության տարածքում) Գբ | |||
8. | Տեղեկատվության ծավալը, որը փոխանցվում է անմիջապես արտասահմանյան երկրների տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի ցանցով (ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող այլ անձանց ցանցով) Գբ | |||
9. | Տեղեկատվության ծավալը, որը ստացվում է անմիջապես արտասահմանյան երկրների տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի ցանցով (ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող այլ անձանց ցանցով) Գբ | |||
10. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձի և այլ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց միջև կապուղու ընդհանուր թողունակությունը և ծանրաբեռնվածության աստիճանը ըստ ընկերությունների (կբիտ/վրկ, տոկոս) | |||
11. | 5 ամենախոշոր բաժանորդներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված հասույթ | |||
12. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման տարածքը |
1. Սույն աղյուսակի 6-րդ և 7-րդ կետերը լրացվում են միայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց կողմից:
2. Սույն աղյուսակի 10-րդ կետը լրացվում է 6,7,8,9-րդ կետերի փոխարեն ըստ լիցենզավորված անձանց կողմից ծառայությունների մատուցման եղանակի: