«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2007 թ. |
N 167-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հանրապետության Նախագահի ընտրություններին որպես թեկնածու ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը՝ համաձայն կից հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Դ Ի Մ ՈՒ Մ
Հանրապետության Նախագահի 20 թ. _______________________-ի
ընտրություններին որպես թեկնածու ինքնաառաջադրման մասին
Ես`_________________________________________________________________,
անունը, հայրանունը, ազգանունը
ծնված_________________________________________________________________,
ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
բնակվող ______________________________________________________________,
բնակության վայրի հասցեն
_______________________________________________________________________
աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)
_______________________________________________________________________
կուսակցական պատկանելությունը
անձնագիր ______________________________________________,
համարը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն հայտնում եմ իմ ինքնաառաջադրման մասին:
Կից ներկայացնում եմ`
1. ընտրական գրավի` հաշվարկային նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով վճարման մասին անդորրագիրը.
2. տեղեկանք` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3. տեղեկանք` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
4. գույքի և եկամուտների հայտարարագիրը.
5. անձնագրի պատճենը.
6. լիազոր ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորագիրը (լիազորագրերը)` նոտարական կարգով վավերացված:
Դիմող` ______________________
ստորագրություն
«_____» ___________________ 20 թ.