Գլխավոր տեղեկություն
Համար
N 1203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2007-16.07.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1120
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Գիլան» պետական արգելավայրի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-188-Ն) 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ և 48-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն) 6-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Հ. Աբրահամյան

 

2007 թ. հոկտեմբերի 22

Երևան