Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.1054
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1127-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Զաքիյան 2/1 հասցեում գտնվող գույքը` համաձայն հավելվածի, և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 27-ի N 1127-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԶԱՔԻՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ Հիմնական միջոցի անվանումը Հիմնական բնութագիրը Չափի միավորը Քանակը Սկզբնական արժեքը (հազ. դրամ) Մաշվածությունը (հազ. դրամ) Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) Շինության զբաղեցրած հողամասի մակերեսը Հողամասի կադաստրային արժեքը (հազ. դրամ)
1. Լաբորատոր շենք 7000 խոր. մ հատ 1 1637.8 440.4 1197.4 347.0 քառ.մ 116.352
2. Կաթսայատան շենք 9700 խոր. մ   1 246.8 133 113.8 1939.2 քառ.մ 20.882
3. Ծխահան խողովակ - - 1 69   0.0    
4. Ջրատաքացուցիչ կաթսա - - 3 106.6 106.6 0.0    
5. Գազի հաշվիչ - - 1 325 325 0.0    
6. Հավաքական հանգույց - - 1 229 229 0.0    
7. Մետաղական բաք - - 1 90 90 0.0    
8. Ջերմային ցանց - մ 4900 267.3 267.3 0.0    
   Ընդամենը       2971.5 1660.3 1311.2   137.234

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան