Գլխավոր տեղեկություն
Համար
N ՔԾԽՈ-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2007-11.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.15/18(136) Հոդ.104
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.05.2002
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2002

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հունիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 մայիսի 2002 թ.
ք. Երևան 

N ՔԾԽՈ-11

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թ. մայիսի 23-ի N ՔԾԽՈ-11 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ ու քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:

2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:

(2-րդ կետը փոփ. 31.05.03 N 192-Ն)

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

31. Կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

Կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

Առանձնացված ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) առանձնացված ստորաբաժանման ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ):

(31 կետը լրաց. 31.05.04 N 427-Ն, խմբ. 10.09.04 N 823-Ն, փոփ., լրաց. 13.03.07 N 226-Ն, խմբ. 22.11.07 N 1115-Ն)

32. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:

(32 կետը լրաց. 10.09.04 N 823-Ն)

4. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

5. Մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:

Ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են համապատասխան մարմնի կողմից:

(5-րդ կետը խմբ. 31.05.03 N 192-Ն, փոփ., լրաց. 20.08.03 N 361-Ն)

6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:

8. Թեստերը կազմում են.

- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` Խորհրդի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները.

- քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` համապատասխան մարմնի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները:

9. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:

10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

12. (12-րդ կետը լրաց. 10.09.04 N 823-Ն, փոփ. 05.09.05 N 833-Ն, ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)