Գլխավոր տեղեկություն
Համար
N 1129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.1055
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1129-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 27-ի N 1129-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների` պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

1) պետության անվտանգության ապահովման,

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,

3) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում` վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և բնակչության պաշտպանության,

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,

6) այլ հարցերում։

Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և նախատեսում է 2007 թվականին շահագործման հանձնել Ծաղկաձորի ավտոմատ օդերևութաբանական կայանը` ջրաչափական դիտակետով, և Որոտան-Կեչուտի հիդրոլոգիական դիտակետը, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից` Արթիկի ագրոօդերևութաբանական դիտակետը վերակազմավորել օդերևութաբանական կայանի:

Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Հայպետհիդրոմետը, համաձայն «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինները, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերն ապահովում է հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի ու հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով։

 

3. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով` 44 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում` լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան` ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`

 

Աշխատանքների (տարրերի) անվանումները Կատարման հաճախականությունը և ժամկետը
1 2
1. Օդի ջերմաստիճան շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 նվազագույն  
 առավելագույն  
 ժամկետային  
2. Հողի մակերևույթի ջերմաստիճան շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 նվազագույն  
 առավելագույն  
 ժամկետային  
3. Հողախորքային ջերմաստիճան շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 ըստ ծնկավոր ջերմաչափի  
 ըստ հողախորքային հանովի ջերմաչափի  
4. Քամի շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 ուղղությունը  
 միջին արագությունը  
 առավելագույն արագությունը  
5. Տեսանելիություն շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
6. Ամպամածություն շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 ամպերի բարձրությունը  
 ամպերի ձևը  
7. Եղանակի վիճակը շուրջօրյա
 դիտարկման ժամկետի եղանակը  
 միջժամկետային եղանակը  
 մթնոլորտային երևույթներ  
8. Խոնավություն շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 հարաբերական  
 հագեցվածության պակասորդը  
 պորցիալ ճնշումը  
 ցողի կետը  
9. Ճնշում շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ
 կայանի բարձրության վրա  
 ծովի մակարդակի վրա  
 բարոմետրական տենդենցի տեսակը  
 բարոմետրական տենդենցի մեծությունը  
10. Տեղումների քանակը յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ
 ըստ տեղումնաչափի  
 ըստ անձրևագրիչի  
11. Տեղումների ձևը և տեսակը յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ
12. Գոլորշիացում շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ
13. Ձնածածկույթի (առկայության դեպքում)`  
 բարձրությունը օրական մեկ անգամ
 խտությունը երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ
 ջրի պաշարի որոշումը երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ
 աստիճանը օրական մեկ անգամ
14. Մթնոլորտային երևույթներ շուրջօրյա
 տեսակը  
 սկիզբը  
 վերջը  
15. Սառցակալում օրական մեկ անգամ
 տեսակը  
 չափերը  
16. Վտանգավոր երևույթներ շուրջօրյա

 

4. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում` Գրինվիչի ժամանակով 00 ժամին, Երևանի աերոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրությամբ մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով։

 

5. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Ակտինոմետրիական դիտարկումներ

 

Շուրջօրյա` յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, ջերմային հաշվեկշռի, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերեսի ալբեդոյի նկատմամբ։

 

Օզոնամետրիական դիտարկումներ

 

Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` «Մ-124» սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:

 

6. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 37 կայաններում և 2 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի նկատմամբ, խոտհարքներում և արոտավայրերում։

 

Աշխատանքների (տարրերի) անվանումները Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը
1. Ըստ բույսերի զարգացման փուլերի վեգետացիայի շրջանում
 բարձրությունը  
 խտությունը  
 բերքատվությունը  
 բերքի կառուցվածքը  
 կանաչ զանգվածի որոշումը  
 գնահատականը (վիճակի գնահատումը)  
2. Երթուղային հետազոտություններ  
 աշնանային աշնանը, մեկ անգամ
 գարնանային գարնանը, մեկ անգամ
3. Աշնանացանի կենսունակության որոշումը հունվար, փետրվար ամիսներին
4. Գարնանային հետազոտություններ`  
 աշնանացանի վիճակը ապրիլ ամսին
 արոտավայրերի վիճակը մայիս, հունիս ամիսներին
5. Հողի մակերևույթի վիճակի որոշումը վեգետացիոն շրջանի զույգ օրերին
 չորությունը  
 խոնավությունը  
6. Հողի վարելաշերտերի խոնավության որոշումը` գործիքային եղանակով վեգետացիոն շրջանում` ամսական 3 անգամ
7. Գոլորշիացումը հողի մակերևույթից մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա

 

7. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 4 ջրամբարային և 4 լճային դիտակետերում.

 

Աշխատանքների (տարրերի) անվանումները Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը
1) գետերում`  
 ջրի ելքը (ծախսը) հորդացման շրջանում` ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ
 ջրի մակարդակը յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ
 ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ
 սառցային երևույթները երևույթի առկայության դեպքում
 2) Սևանա լճի վրա, նավի միջոցով առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ
 ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում  
 ալիքի բարձրությունը  
 ջրի թափանցելիության սահմանը  
3) Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ) շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ
 գոլորշիացման դիտարկումներ  
4) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ
 լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ  
5) Ազատի, Ախուրյանի, Ապարանի և Արփիի ջրամբարներում յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ
 ջրի ջերմաստիճանը  
 ջրի ծավալը  
 ջրի մակարդակը  
 սառցային երևույթները երևույթի առկայության դեպքում

 

8. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 կայաններում, այդ թվում` 14 հենակետային կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00-ին` գամմա ֆոնի չափումների իրականացում։ Երևանյան լաբորատորիայում ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիայի, իսկ ամսական մեկ անգամ` Հայկական ատոմային էլեկտրակայանի շրջակայքի 30 կմ շառավղով գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում։

 

9. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

1. Կազմել և ավարտել կլիմայական տեղեկագրերը`

1) Արարատի մարզի համար` 2007 թվականի դեկտեմբեր,

2) Վայոց ձորի մարզի համար` 2008 թվականի դեկտեմբեր,

3) Սյունիքի մարզի համար` 2009 թվականի դեկտեմբեր:

2. Հավաքագրել, վերլուծել, ամփոփել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալները և յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:

3. Լրամշակել և կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի և տեղումների ամսական, սեզոնային և տարեկան գնահատման ու կանխատեսման մոդելները (2007-2009 թթ.):

4. Կատարելագործել և փորձարկել Հայաստանի մթնոլորտի օդի աղտոտվածության մոդելը (2007 թ.):

5. Լրամշակել և կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքի համար ջերմաստիճանի և տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդը (2007-2009 թթ.):

6. Ուսումնասիրել գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունները`

1) Աղստևի ավազանի` 2007 թ.,

2) Որոտանի ավազանի` 2008 թ.,

3) Դեբեդի ավազանի` 2009 թ.:

7. Մշակել և փորձարկել երաշտային պայմանների ու գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաներ`

1) Տավուշի մարզ` 2007 թ.,

2) Սյունիքի մարզ` 2008 թ.,

3) Վայոց ձորի մարզ` 2009 թ.:

8. Փորձարկել Սևանա լճի ակտիվ ջրատվության գնահատման և կանխատեսման մեթոդը` որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման ու պլանավորման նախադրյալ (2007-2009 թթ.):

9. Մշակել Հայաստանի Հանրապետության տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կանխատեսման մեթոդներ`

1) բոլոր հացահատիկային մշակաբույսեր` 2007 թ.,

2) կարտոֆիլ` 2008 թ.,

3) բանջարանոցային մշակաբույսեր` 2009 թ.:

 

10. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և ՀՕԿ-ի համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում.

 

Տեղեկատվության անվանումը Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման ժամկետը
1 2
Եղանակի քարտեզ ամենօրյա
Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր ամենօրյա
Եղանակային պայմանների կանխատեսում յուրաքանչյուր ամիս
Տեսություններ դիտված եղանակային պայմանների մասին յուրաքանչյուր ամիս
Տեսություններ դիտված և սպասվող երևույթների մասին յուրաքանչյուր շաբաթ
Հանրային հեռուստատեսության համար մեկ օրվա օդերևութաբանական կանխատեսում ամենօրյա
Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ) ամենօրյա, յուրաքանչյուր շաբաթ
Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` մեկ օրվա համար ամենօրյա
Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում ամենօրյա
Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պատրաստում ամենօրյա
Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ ամենօրյա
Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի համար ամենօրյա
Աերոսինօպտիկական նյութեր և կանխատեսումներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար ամենօրյա
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում ու կանխատեսում ամենօրյա
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում ամենօրյա
Շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի ըստ երևույթների առկայության
Երևանի քաղաքապետարանի` հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում ամենօրյա
Գարնանային հորդացումների տարրերի կանխատեսում միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին
Գետերի ամսական ծախսերի կանխատեսում ամսական
Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում տարեկան մեկ անգամ
Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում յուրաքանչյուր եռամսյակ
Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում յուրաքանչյուր տասնօրյակ
Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում ամեն օր
Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք միանգամյա, մարտ ամսին
Սևանա լճի ջրային հաշվեկշիռը ամսական
Սևանա լճի մակարդակը ամենօրյա
Գետերի մակարդակի և ծախսի մասին տվյալներ ամենօրյա
գ. Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) մասին հաճախակի տվյալներ ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար
Սևանա լճից ջրի բացթողումների քանակի մասին տվյալներ ամենօրյա
Սելավային երևույթների ուսումնասիրություններ մայիս-հոկտեմբեր ամիսներին
սելավային հանույթներ  
սելավային հոսքի պարամետրերի որոշում  
սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և լուսանկարահանում  
Ձնահյուսերի ուսումնասիրություններ դեկտեմբեր-մայիս ամիսներին
տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման տեղի, ժամանակի, հզորության և չափերի մասին ըստ առկայության
Գետերի հուների դեֆորմացիաների ուսումնասիրություններ տարվա առաջին կիսամյակում
Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ մարտ ամսին
Տեղեկանք լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին 1-2 անգամ, աշնանը
Տեղեկանք աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Տեղեկանք աշնանացանի վիճակի մասին 2-3 անգամ, փետրվար- մարտ ամիսներին
Աշնանացան ցորենի ձմեռման պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին մեկ անգամ, գարնանը
Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում մեկ անգամ, գարնանը
Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում մեկ անգամ գարուն-ամառ ժամանակահատվածում
Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ մեկ անգամ, ամռանը
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում` գարուն-ամառ ժամանակահատվածում
վեգետացիայի վերսկսման ժամանակ մեկ անգամ, գարնանը
ցողունակալման ժամանակ մեկ անգամ, գարնանը
հասկակալման ժամանակ մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ մեկ անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում մեկ անգամ, գարնանը
Տեղեկանք ջերմասեր մշակաբույսերի ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում մեկ անգամ, գարնանը
Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական բերքատվության կանխատեսում մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում մեկ անգամ, գարնանը
Ծիրանի բերքատվության կանխատեսում մեկ անգամ, գարնանը
Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում մեկ անգամ, գարնանը
Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում մեկ անգամ, գարնանը
Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի 2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Հողի խոնավության պաշարների կանխատեսումը վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների 0-20 սմ, 0-80 սմ հողաշերտերում մեկ անգամ, գարնանը
Տասնօրյակային ագրոտեղեկագրեր յուրաքանչյուր տասնօրյակ
Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական տեղեկագիր ամսական, ձմռան ընթացքում
Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին տեղեկանք մեկ անգամ, ամռանը
Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում 2007-2009 թթ.
Տեղումների երկարաժամկետ կանխատեսման մեթոդի մշակում 2007-2009 թթ.
Աղստևի, Որոտանի, Դեբեդի գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունների ուսումնասիրում 2007-2009 թթ.
Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար երաշտային պայմանների ու գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդների մշակում 2007-2009 թթ.
Տարեգրերի և տեղեկագրերի կազմում մշտապես, շարունակական
ագրոօդերևութաբանական  
հիդրոլոգիական  
ռադիոլոգիական  
Տվյալների բանկի ստեղծում մշտապես, շարունակական
օդերևութաբանական  
աերոլոգիական  
ակտինոմետրիական  
օզոնամետրիական  
Տվյալների հաղորդում և փոխանակում 2007-2009 թթ.
«SINOP» ծածկագրով 17 կայանների տվյալների տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնին` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի ամենօրյա
Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն ամսական
ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ ամենօրյա
օզոնամետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն ամսական
Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը շաբաթական, ամսական

 

11. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով իրականացնել`

1) մասնագետների ատեստավորման անցկացում.

2) համագործակցություն Երևանի պետական համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների թիվը 15-ի հասցնելու, մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու համար.

3) միջոցների ձեռնարկում ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստման համար`

ա. 2007 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ, մեկ օզոնամետրիստ,

բ. 2008 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 3 կլիմատոլոգ,

գ. 2009 թվականին` 4 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 2 օզոնամետրիստ, 2 կլիմատոլոգ.

4) Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդաշատ ջրաչափական դիտակետերում Թուրքիայի մասնագետների հետ համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը մասնագետների մասնակցության ապահովում.

5) միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին.

6) ապահովել ՀՕԿ-ի և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի ծրագրերով մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ կնքված համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցությունը, այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում.

 

NN  ը/կ Վայրը Միջոցառման անվանումը (նպատակը) Ժամկետը Ժամկետը Ժամկետը
1 2 3 4 5 6
1. Ժելեզնոդորոժնի ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի աշխատանքային խմբերի նիստեր 2007 թ. 2-րդ եռամսյակ 2008 թ. 2-րդ եռամսյակ 2009 թ. 2-րդ եռամսյակ
2. ԱՊՀ երկրներ ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 18,19, 20 և 21-րդ նստաշրջաններ 2007 թ. 1-ին եռամսյակ, 3-րդ եռամսյակ 2008 թ. 4-րդ եռամսյակ 2009 թ. 4-րդ եռամսյակ
3. Մոսկվա Հայպետհիդրոմետի և Ռուսհիդրոմետի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության
4. Ժելեզնոդորոժնի ՀՕԿ-ի ծրագրի շրջանակներում մասնագետների վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության ուսուցողական կենտրոնում ըստ ուսումնական ծրագրերի ըստ ուսումնական ծրագրերի ըստ ուսումնական ծրագրերի
5. Սանկտ Պետերբուրգ հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում ըստ անհրաժեշտության ըստ անհրաժեշտության ըստ անհրաժեշտության
6. Թբիլիսի Հայպետհիդրոմետի և Վրաստանի հիդրոօդերևութաբանական դեպարտամենտի միջև երկկողմ համաձայնագրի քննարկում ըստ պայմանավորվածության - -
7.  Մադրիդ մասնակցություն «Անվտանգ և կայուն ապրելակերպ. եղանակի, կլիմայի և ջրի մասին տեղեկատվությամբ սպասարկման սոցիալ-տնտեսական արդյունավետությունը» թեմայով ՀՕԿ-ի միջազգային համաժողովին 2007 թ. մարտի 19-22-ը - -
8. Ժնև մասնակցություն ՀՕԿ-ի 15- րդ կոնգրեսին 2007 թ. մայիսի 7-25-ը - -
9. Ժնև մասնակցություն ՀՕԿ-ի հիմնական համակարգերի հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին - ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի -
10. Ժնև մասնակցություն ՀՕԿ-ի հիդրոլոգիայի հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին - ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի -
11. Տոկիո համաշխարհային կլիմայի ուսումնասիրության ծրագրի երրորդ միջազգային համաժողով` նվիրված ռեանալիզին - 2008 թ. 1-ին եռամսյակ -
12. Ժնև մասնակցություն ՀՕԿ-ի կլիմատալոգիական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին - - ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի
13. Ժնև մասնակցություն ՀՕԿ-ի 6-րդ
տարածաշրջանային ասոցիացիայի 15-րդ նստաշրջանին
- - 2009 թ. 3-րդ եռամսյակ
14. Պեկին երկկողմ համաձայնագրի քննարկում ըստ պայմանավորվածության - -
15. Թեհրան երկկողմ համաձայնագրի քննարկում ըստ պայմանավորվածության - -
16. Փարիզ Հայպետհիդրոմետի և Մետեո-Ֆրանսի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության
17. Բեռլին Հայպետհիդրոմետի և Գերմանիայի DWD կազմակերպության միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության
18. Օսլո Հայպետհիդրոմետի և Նորվեգիայի NVE կազմակերպության միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության ըստ պայմանավորվածության
19. Երուսաղեմ ՀՕԿ-ի կրթության և կադրերի պատրաստման ծրագրի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային կենտրոնում մասնագետների վերապատրաստում ըստ ուսումնական ծրագրերի ըստ ուսումնական ծրագրերի ըստ ուսումնական ծրագրերի
20. Հելսինկի «VAJSALA» կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության հարցերի քննարկում - ըստ պայմանավորվածության -

 

12. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի,

2) ձեռնարկատիրական գործունեությունից ծառայության դիմաց ստացված եկամուտների,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների,

4) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան